ԱՄՆ-ն ապագայում կարող է ընդունել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. փոխդեսպան

ԱՄՆ-ն ապագայում կարող է ընդունել ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:  Trend հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսօան Ուիլյամ Գիլը:


Նա նշել է, որ ներկայումս քննարկվում է այդ հնարավորությունը: 


«Ինչպես տեղյակ եք, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և մենք պատրաստակամ ենք աշխատել կողմերի հետ, որպեսզի աջակցենք բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Այս կոնտեքստում ԱՄՆ-ն պատրաստ է ապագայում ընդունել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այժմ դա քննարկվում է: Մենք հույս ունենք, որ կկարողանանք ապագայում այդ դրական լուրը հայտնել», - ասել է փոխդեսպանը:

Տպել

Загрузка...