28.03.2024
Перейдем սուրճի սենյակ. Փաշինյանը՝ Մեդվեդևի հետ հումորային երկխոսության մասին (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. «Ծառուկյանն ասի՝ մեկ մարդու պես կդնենք մանդատները». ԲՀԿ-ն սպառնում է արտահերթով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե իշխանությունը գնաց տնտեսական շուկայի վերաբաշխման եւ որոշեց, որ իսկապես խնդիր կա Գագիկ Ծառուկյանի մանդատի հետ կապված, ապա մեր առաջնորդը եւս չի ուշացնելու իր պատասխան քայլերը․ բոլորս վայր ենք դնելու մանդատներս` Ծառուկյանի հետ»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը: Մենք հայտնի սահմանադրագետներից մեկից հետաքրքրվեցինք, թե նման քայլն ինչ է ենթադրում։ «Սահմանադրությունն ամրագրում է, որ պառլամենտի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմությունը, անգամ առանց «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի՝ մանդատների վայր դնելու դեպքում պառլամենտը կդառնա հակասահմանադրական, սակայն պետք է հաշվի առնել, որ մանդատները պետք է վայր դնեն ոչ միայն ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները, այլեւ նրանցից հետո համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները: Հակասահմանադրական այդ իրավիճակը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց նա: Կգնա՞ն դրան ձեր բոլոր կուսակիցները՝ հարցրինք ԲՀԿ-ականին։ «Չկասկածեք․ եթե Ծառուկյանն ասի` մեկ մարդու նման»: Իսկ հետո՞: «Պարոն Ծառուկյանը նպատակ ունի նման զարգացումների դեպքում ստեղծել մեծ դաշինք եւ դաշինքով գնալ ընտրությունների»: Ո՞ւմ հետ։ «Շատերն են արդեն պատրաստակամություն հայտնել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Արտաշատում տեղի է ունենալու Արարատի մարզի համայնքային ֆուտբոլային թիմերի առաջնության բացումը, որին մասնակցելու են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Այս միջոցառումը հետաքրքիր է այնքանով, որ իշխանության կողմից Ծառուկյանի դեմ սկսված արշավի ընթացքում ԱԱԾ պետը նրա հետ համատեղ միջոցառման է մասնակցում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն կա, որ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը վաճառում է իր ընտանիքին պատկանող մեծ անասնաֆերման: Շրջանառվում է անգամ գնորդի անունը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյան: Նշված կազմակերպությունը, ի դեպ, միավորում է «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Երեւանի շաուրմա»-ն, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանները: Սակայն Աշոտ Արսենյանի ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Մովսիսյանը մեզ փոխանցեց, որ ոչ թե վաճառել են ֆերման, այլ ներդրումային ծրագիր են իրականացնում. «Մարդը ներդրումային ծրագիր է ներկայացրել, մենք էլ համաձայնել ենք, ուզում ենք անասնագլխաքանակն ավելացնենք, որ տեղական շուկայում մաքուր, անարատ միս լինի»: Մովսիսյանը չցանկացավ հրապարակել «գործընկերոջ» անունը, նշեց, որ ոչ թե ֆերմայում նոր բաժնետեր է հայտնվում, այլ համագործակցության պայմանագրի հիման վրա են աշխատելու. «Բացումը լինելու է հրապարակային, կտեսնեք մեր գործընկերոջը: Ներդրումային ծրագիր է ներկայացրել, դա ֆինանսական տարբերակներից մեկն է, մենք հավանության ենք արժանացրել, համատեղ գործ ենք անում, վերջում մենք մեր հարաբերությունները կպարզենք»։ 


«Ժողովուրդ» թերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով դատավոր Վարդան Գրիգորյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել: Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության շուրջ: Ինքնաբացարկի հիմքերի թվում նաեւ նշված է դատավորի կանխակալ վերաբերմունքը «որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»: Դատավոր Վարդան Գրիգորյանը 2006-2007թթ. աշխատել է Հայաստանի իրավաբանների միությունում, իսկ 2007-2014թթ. աշխատել է որպես հանրային պաշտպան: Այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը, որը ներկայումս «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է: Ու Գրիգորյանն այս առումով կարող է կաշկանդված լինել, երբ, որպես պաշտպան, դատարանում ներկայանա իր նախկին ղեկավարը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատյան մաքսատուն կատարած այցի ու դրոշի հայտնի պատմությունից հետո կրկին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դառնում։ Մասնավորապես, այդ միջադեպից հետո աշխատանքից ազատվողը պետք է լիներ ոչ թե մաքսային ծառայության ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, որին մաքսակետ այցելության ժամանակ նկատողություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հրահանգել աշխատանքից ազատվելու դիմում գրել, այլ մեկ այլ իրական օրինախախտ՝ մեքենայի ձեւակերպում կատարող աշխատակից Կառլեն Սահակյանը, ով «ՑԵՌԲԵՌ» պահնորդական ֆիրմայի տնօրենն է, այսինքն՝ վարձու աշխատող, ինչն օրենքի կոպիտ խախտում է, քանզի արգելված է, որ ՊԵԿ ծառայողը լինի նույնիսկ հիմնադիր։ Ուշագրավ է, սակայն, որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգում որպես «ՑԵՌԲԵՌ» ընկերության տնօրեն է նշված Տիգրան Սահակյանը, որը Կառլեն Սահակյանի հայրն է եւ մահացել է»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտնվել է միջազգային մամուլի էջերում: ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացած աղմուկի հետ կապված՝ Ղուկասյանն առաջարկել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որպես պատիժ, Հոլանդիա ուղարկել: «Նրանց ուղարկեք Հոլանդիա: Մենք ցանկանում ենք, որ կանայք լինեն կին, տղամարդիկ՝ տղամարդ: Դուք չեք կարող խառնել տղամարդկանց կանանց հետ»,- ասել էր նա: Եվ, ահա, բրիտանական հեղինակավոր թերթերից «Գարդիանը» մեջբերել է Ղուկասյանի խոսքերի այս հատվածը: Հոլանդիայի հասցեին ԱԺ պատգամավորի խոսքերը դժգոհություն է հարուցել այդ երկրի որոշ շրջանակների մոտ, եւ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում՝ հատկապես հեղափոխությունից հետո, հայհոլանդական հարաբերություններն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ կան, որոնք դեռ հաջող ընթանում են:


Իհարկե, Հայաստանում հիանալի ճանաչում են Վարդան Ղուկասյանին, նրա հայտարարություններին շատերը հումորով են վերաբերվում: Նույնը, սակայն, չես ասի օտարերկրյա պետությունների դեպքում. Հոլանդիայում Ղուկասյանին ընդունում են որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, որպես խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի անդամ: Այսինքն՝ չճանաչելով նրան՝դրսում լուրջ են ընդունում եւ նույնիսկ վիրավորվում են: Իհարկե, այստեղ նաեւ անելիք ունի հենց ԲՀԿ խմբակցությունը, որ պետք է զսպի իր պատգամավորներին, բացատրի նման հայտարարությունների հնարավոր հետեւանքները: Այնինչ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չցանկացավ մեկնաբանել իրենց խմբակցության ներկայացուցչի պահվածքը: Ի դեպ, Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ հրապարակային ելույթներում Հոլանդիայի հասցեին նման հայտարարություններ է անում, բայց այս անգամ նրա խոսքերը մեջբերել է արդեն միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը: Եվ, ահա, այսքանից հետո, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, գործին «խառնվել է» ԱԳՆ-ն: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ԱԳՆ-ից պաշտոնական գրություն է ուղարկվել, որտեղ շեշտվել է պատգամավորների այդօրինակ խոսքերի հնարավոր բացասական հետեւանքները միջպետական հարաբերություններում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք` ո՞ւմ հասավ ձեր մրցանակ գիրքը, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախատեսել էր տալ «Ուսանողի ձայնով զանգեցի, հարցրեցի ռեֆերատների գները…» հումորային մրցույթի հաղթողին։ «Գիրքն ինձ մոտ է, մնում է մրցույթն ամփոփվի»: Թերանում եք, էլի։ «Չենք թերանում. պարոն Վարդանյանը գործուղման է, կգա` կանենք»,- ուսանողի ձայնով լուրջ-լուրջ պատասխանեց ԿԳ նախկին փոխնախարար, ԵՊՀ խորհրդի անդամ Հովհաննիսյանը: Իսկ տեղյա՞կ եք` ե՞րբ է տեղի ունենալու ԵՊՀ խորհրդի նիստը, գրվեց՝ մայիսի 13-ին, կդրվի՞ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը։ «Ոչ, չգիտեմ, մեզ դեռ նամակ չեն ուղարկել, ինչ վերաբերում է ապագա նիստում հրաժարականի հարցի՝ օրակարգում լինել-չլինելուն, նույնպես տեղյակ չեմ»: Փորձեցինք նիստի մասին տեղեկություն ստանալ ԵՊՀ խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանից, ով անջատեց հեռախոսը՝ լսելով, որ լրագրող է զանգողը: Մեր տեղեկություններով` նա բավականին բարդ կացության մեջ է․ ինչպես խորհրդի այլ անդամներ` Հովիկ Մուսայելյանը, Ռալֆ Յիրիկյանը, նա կարծում է, որ չարժե կրկին քննարկել հրաժարականի հարցը, որովհետեւ Սիմոնյանի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս, եւ ապա` մեկ անգամ արդեն տապալվել է գործընթացը՝ հարուցելով իշխանությունների դժգոհությունը։ «Մյուս կողմից, Մուրադյանը լուրջ խնդիրներ ունի խորհրդի 25 տոկոսը կազմող ուսխորհրդի հետ, որը կրկին կտապալի նիստը, եթե դրված լինի հրաժարականի հարցը: Հարցի նրբությունը նաեւ այն է, որ խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը, որը եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին օգնականը, դեռ իր հավատարմությունը պահում է վերջինիս նկատմամբ եւ այժմ հայտնվել է երկու քարի արանքում»,- ասաց խորհրդի անդամ մեր զրուցակիցը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, եւ դրա դեմ հնարավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ: Խնդիրն այն է, որ հարկման նոր համակարգի դեպքում ավելանում է գազալցակայանների կողմից պետությանը վճարվող ավելացված արժեքի հարկը, այն այլեւս հնարավոր չէ թաքցնել: Իսկ գազալցակայանների սեփականատերերը ցանկացած ծախս կամ հարկ մտցնում են վերջնական գնի մեջ, եւ արդյունքում տուժում է սպառողը»:


 

Կհանգեցնի աղետալի հետևանքների. ՔՈ-ն արձագանքում է Վանեցյանի ներկայացուցչի գրությանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար