28.03.2024
ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած ASALA-ի հոգեհայր Յանիկյանի աճյունը Երևան են բերվել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Լոնդոնի դատարանի որոշմամբ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 50 շաբաթով կալանավորվեց

Բրիտանական դատարանի որոշմամբ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 50 շաբաթով կալանավորվեց՝ գրավի դիմաց ազատության մեջ մնալու պայմանները խախտելու համար:


2012-ին թվականին, երբ նրան Շվեդիային արտահանձնելու որոշում էր սպառնում, դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն Ասանժը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:


Շվեդիայի իրավապահները նրան մեղադրում էին սեռական ոտնձգությունների համար: Ասանժը մեղադրանքը չէր ընդունում, գրում է Ազատությունը:


Բրիտանիայի ոստիկանությունն Ասանժին կարողացավ ձերբակալել անցած ապրիլին, երբ Էկվադորը հրաժարվեց նրան ապաստան տրամադրել:


Շվեդիան անցած տարի կարճել էր նրա դեմ հարուցված գործը:


Հիմա նրան ԱՄՆ-ին արտահաձնելու որոշում է սպառում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական և ռազմական գերատեսչությունների գաղտնի հաղորդագրություններն իր հիմնադրած Wikileaks-ի կայքում հրապարկելու համար:


ԱՄՆ-ի դատախազության առաջադրած մեղադրանքով 47-ամյա Ջուլիան Ասանժին 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Բոլթոնը Թրամփին դրդում է ներխուժել Վենեսուելա. WP
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար