28.03.2024
Մեսիջ ԱՄՆ-ին. Փորձագետը՝ ռուս-իրանական զորավարժությունների մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիան ակտիվորեն փնտրում է նավթի ներկրման այլընտրանքային շուկաներ

Իրանից նավթի ներկրումների նվազման ֆոնին Անկարան ակտիվորեն փնտրում է այլընտրանքային շուկաներ: Իրաքն ու ՌԴ-ն մտնում են այդ թեկնածուների շարքը:


Նշվում է, որ Թուրքիայի համար ամենահարմար նավթն իրանականն է, որն ուղղվում է Թուպրաս նավթավերամշակման գործարան: Այլ երկրներից նավթը պահանջում է լրացուցիչ մշակում, ինչը ծախսատար է: Աշխարհաքաղաքական մոտիկ դիրքի պատճառով իրանական նավթն ամենաէժանն է:


2018թ.-ին Իրաքն ու ՌԴ-ն առաջին և երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել Թուրքիա նավթի առաքման ցուցակում:


Ադրբեջանական նավթը, որն առաքվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, Թուրքիայում չի օգտագործվում, այն տարանցվում է այլ երկրներ, օրինակ՝ Իսրայել:


Թուրք փորձագետ Մուհդանա Սաղլաման հայտարարել է, որ իրաքյան նավթն ի վիճակի չէ լուծել խնդիրը:


Նրա խոսքով, Թուպրասի գործարանը նախատեսված է ծանր նավթի համար, որն իրանական և հյուսիս իրաքյան նավթն է: Բասրայի նավթն այդ գործարանի համար նախատեսված չէ: Ըստ նրա, ՌԴ-ն շատ հեռու է, ինչն ավելացնում է նավթի առաքման ծախսերը:


Նրա խոսքով, Թուրքիան նավթ է գնում Սաուդյան Արաբիայից ու Արաբական Միացյալ Էմիրություններից, սակայն դրանք չեն կարող փոխարինել Իրանից ներկրումը:

Թուրքիայում դժգոհ են «Մուսուլման եղբայրներին» ահաբեկիչներ ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությունից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար