28.03.2024
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու «Մարտի 1-ի» գործը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՅԴ-ն սկսելու է վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց

Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների-կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին կսկսենք վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության բուն գործընթացը: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով ՀՅԴ-ի աղբյուրին:


Ինչո՞ւ դեկտեմբերին եւ ոչ հենց հունիս-հուլիսին։ «Որովհետեւ վարչապետի նկատմամբ անվստահություն կարելի է հայտնել պաշտոնի ստաձնումից 1 տարի անց»: Բայց ինչպե՞ս եք անվստահության գործընթաց սկսելու՝ առանց ԱԺ-ում ներկայացված լինելու։ Ասում են՝ ԱԺ ուժերի հետ քննարկում եք մանդատները վայր դնելով ճգնաժամ առաջացնելու տարբերակը` ողջ համամասնական ցուցակով, ճի՞շտ է, որ բանակցում եք ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետ։


«Նման սցենար քննարկվում է, սակայն դա բարդ իրագործելի է. նկատեք` մարտ ամսին, իշխանական հարցումներով, Նիկոլ Փաշինյանն ունեցել է 60 տոկոս ռեյտինգ, դա մինչեւ տրանսգենդերի, մաքսատան աշխատակցի եւ Դավիթ Սանասարյանի հետ կապված պատմությունն էր, այսինքն՝ Փաշինյանի ռեյտինգը նվազում է ամսական 2 տոկոսով, հիմա ավելի մեծ արագություն ձեռք կբերի, դեկտեմբերին արդեն սայլը տեղից շարժելու ամենահարմար պահը կլինի»:


Ընդդիմադիր ընդհանուր դաշտ կձեւավորվի՞, կկարողանա՞ք միմյանց հետ պայմանավորվել։ «Այ, էդ ամենաբարդ, գրեթե անլուծելի հարցն է եղել թե՛ հին Հայաստանում, թե՛ նոր»:

Քոչարյանը ստացել է $3 մլն կաշառք, Գևորգյանը՝ $1մլն. հրապարակվել է մեղադրանքի համառոտագիրը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար