29.03.2024
Մամուլի տեսություն. ՀՀԿ-ում քննարկում են՝ ինչպես
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանը խստագույնս դատապարտում է Փարիզի ահաբեկչությունները

Հայաստանը խստագույնս դատապարտում եմ Փարիզում տեղի ունեցած "զարհուրելի ու զազրելի գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային անմեղ կյանքեր խլեցին": Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով նոյեմբերի 14-ին Մուսա լեռան ինքնապաշտպանության 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում ուրբաթ ուշ երեկոյան պայթյուններ և կրակոցներ են հնչել, վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 140 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Զոհերի թվի մասին տեղակատվությունը հակասական է: Հայտնում են 120-150 զոհվածների մասին: Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են երկրի սահմանները: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել "Իսլամական պետություն" խմբավորումը:

Վերջին տարիներին, նկատել է Սարգսյանը, աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Նա վստահ է, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ պարտավոր է միանալ "բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին": "Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել և արմատախիլ անել այն գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դեպքերի պատճառ են հանդիսանում", - ասել է նախագահը:

"Այս դժվար պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատրաստ է ամենայն աջակցության: Խորին ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում", - հայտարարել է Սարգսյանը:

Ֆրանսիայի իրենց գործընկերներին այսօր ցավակցություն և զորակցություն են հայտնել նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, վարչապետը: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել տեղի ունեցածը դատապարտող հայտարարությամբ: Ֆրանսիայի նախագահին իր ցավակցություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Այսօր Մուսա լեռան հուշահամալիրում էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այն, ինչ կատարվել է Փարիզում, դա պարզապես դժվար գնահատելի երևույթ է: Մենք ողջ ժողովրդով Ֆրանսիայի ժողովրդի կողքին ենք․․․»,- լրագրողներին ասաց պաշտպանության նախարարը, ում խոսքորը մեջբերում է Ազատությունը:

Դեռ պարզ է՝ արդյո՞ք զոհերի և վիրավորների թվում կան Հայաստանի քաղաքացիներ: Այս ուղղությամբ ճշտումներ է իրականացնում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Նոյեմբերի 14-ի առավոտից երևանցիները ծաղիկներ են դնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության շենքի առջև՝ ի հիշատակ նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի:

Նույն օրը երեկոյան մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել մոմավառություն ի հիշատակ Փարիզում կատարված ահաբեկչության զոհերի: Մոմավառությանը միացել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, որ ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին:
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար