28.03.2024
Օրենսդրական հարված մենաշնորհներին. Խաչատուր Սուքիասյանը դեմ է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քեռին ու բարեկամներն են նվիրել. միլիոնատերը նշանակվեց ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար

Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։


Լրատվամիջոցների հետ զրույցում այս լուրը հաստատել են ՊՎԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։


Ո՞վ է Արգիշտի Քարամյանը


Մինչ այդ ՊՎԾ պետի 28-ամյա տեղակալ Արգիշտի Քյարամյանը հայտնի դարձավ լայն հանրային շրջանակներին, երբ ԶԼՄ-ների հետ զրյուցում չցանկացավ բացահայտել հայտարարագրած է միլիոնների հասնող իր գումարների ու առանձնատների ծագման աղբյորները:


Բարձրաստիճան պաշտոնյան հայտարագրեկ է 32 միլիոն դրամ, 48 հազար ամերիկյան դոլար, երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացված անշարժ գույք և ավտոտնակ: Այս պաշտոնյայի հայտարարագրում առկա են նաև ութ միլիոն դրամը գերազանցող զարդեր:


Կառավարության հերթական նիստից հետո Քյարամյանը հարցերին ի պատասխան չցանկացավ պարզաբանել, թե ինչպես է ձեռք բերել այդ կարողությունը: «Ես կարծում եմ, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը: Ես զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, պաշտոնապես հայտարարում եմ, որ երբևէ որևէ կոռուպցիոն, սկանդալային և կլանային համակարգերում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել: Ես չեմ փորձում պարզաբանել, ինչը ասեցի, բավարար էր: Ես հաշվետու չեմ»,- ասաց նա:


Ի դեպ, Արգիշտի Քյարամյանի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը, ևս պատկառելի ունեցվածքի տեր է: Նրա հայտարարագրում առկա են ոսկյա, ադամանդե և այլ ազնիվ մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված զարդեր, որոնց ընդհանուր արժեքը 10 հազար դոլար է: Ռուզաննա Խաչատրյանն ամուսնու նման ևս միլիոններ ունի: Նա հայտարարագրել է 26 մլն դրամ և 46 հազար ամերիկյան դոլար: 4000 դոլարի էլ փոխառություն ունի:


Այնուհետեւ բացահայտեց՝ քեռին է նվիրել


Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը ՊՎԾ Facebook-յան էջում պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով իր ունեցվածքի ու ներկայացրած հայտարարագրի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքներին:


«Իմ հայտարարագրի վերաբերյալ մամուլի արձագանքը հաշվի առնելով՝ պարտավորված եմ կրկին անդրադառնալ այդ հարցին:


Երեկ՝ ճեպազրույցի ընթացքում, իմ կողմից ունեցվածքիս ծագումնաբանությունը բովանդակային առումով չպարզաբանելու հանգամանքը պայմանավորված է եղել միայն նրանով, որ անկեղծ ցանկություն եմ ունեցել ընդգծել յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ պաշտոնյայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի կարևորությունը: Սակայն հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որ հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։


Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ:


Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը։ Հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, ողջ կյանքս ապրել եմ հզոր հայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունեմ ընդգծված ատելություն, որն անթաքույց ցուցադրել եմ ողջ կյանքիս ընթացքում:


Երբևէ չեմ առաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել, առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից: Ստանձնածս պատասխանատու պարտականությունները կատարելիս ակնկալում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը: Սկսած գործը պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին»,- ասված է պարզաբանման մեջ:

Արցախում մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար