19.04.2024
Էրեբունիում ինքնաթիռների փոխարինումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ. ռազմական փորձագետ
prev Նախորդ նորություն

Վրաստանում Թուրքիայի դեսպանը ուղերձ է հղել՝ «ԱՍԱԼԱ»-ն հիշատակելով (տեսանյութ)

Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը՝ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի դիմումով, մամլո հաղորդագրություն է տարածել, որի թարգմանությունը հրապարկել է aliq.ge-ն.


«2019 թվականի ապրիլի 24-ին մի խումբ հայեր, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս դեսպանատան մոտ ցույց անցկացրին: Ինչպես և նախորդ տարիներին, նրանք Թուրքիայի կառավարությունից պահանջում էին, որպեսզի 1915-ի դեպքերը ճանաչի որպես «ցեղասպանություն»: Ավելին, այլ երկրներում հայկական սփյուռքի հռետորաբանության նման, իրենց երգերում, ելույթներում և կարգախոսներում նրանք սպառնում են Թուրքիայի տարածքային ամբողջականությանն ու վիրավորում Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին», — դեսպանի խոսքերն է տարածում Վրաստանի Հանրային հեռարձակողը, հայտնում է :


«Նույն օրը, ապրիլի 23-ի հետ կապված, որը նշվում է Թուրքիայում որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր, Թուրքիայի դեսպանատունը՝ երեխաների մասնակցությամբ, կազմակերպել էր համերգ և համաշխարհային խաղաղության թեմայով թուրք երեխաների նկարների փոքր ցուցահանդես: Դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում հնչեցին մանկական երգեր, այդ թվում նաեւ երկու հայերեն երգ, ինչպես նաև թուրքերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով:


Դեսպանատան միջոցառման ժամանակ հայ-վրացական լրագրողը ինձ խնդրեց հարցազրույց տալ, որը ներկայացնում ենք ստորեւ: Հարցազրույցում ես խոսեցի այն մասին, որ սոցիալական ցանցերում հրապարակել եմ 2017 թվականին՝ հիմք ընդունելով սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի ժառանգությունը:


«Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցում էլ երևում է, որ ես ընդգծել եմ երեխաների տոնակատարության ուղերձը, որը խաղաղության կոչ էր, առ այն, որ տարածաշրջանում յուրաքանչյուր երեխա ունի խաղաղության հեռանկար: Հետաքրքիր է, որ «Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցս չի արտացոլվել Վրաստանի լրատվամիջոցներում: Այսուհանդերձ, անկեղծ հույս ունեմ, որ վրաց հասարակությունը կկարողանա կարդալ այս հաղորդագրությունը ձեր հրապարակումների միջոցով:


Թուրքիայի դեսպանի ուղերձն այնուհետեւ շարունակվում է հետեւյալ «Ասալա»-ի, Հրանտ Դինքի ժամանակին արված հայտարարությունների հիշատակությամբ


Ուղերձ սոցիալական մեդիայի համար


«Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել Հրանտ Դինքի թուրքերենով արված երկու ելույթով:


Նա ասում է, որ թուրքերը և հայերը միմյանց համար դեղամիջոցներ են: Նա ասում է, որ երկու կողմերն էլ պետք է հասկանան միմյանց հպարտությունն ու ցավը: Նա կոչ է անում հայկական սփյուռքին չկառչել «ցեղասպանություն» բառից, չնայած նրան, որ հայը, որպես հայ, զգում էր մարդկանց կորստի պատճառած ցավը: Նա թուրքերին ասում էր, որ փորձեն հասկանալ հայերի ցավը: Նա հիշում էր երկու կողմերի սարսափելի կորուստը, ինչը պայմանավորված էր մեծ ուժերի իմպերիալիստական քաղաքականությամբ: Նրա ուժեղ, իմաստուն և արժեքավոր ուղերձը և ժառանգությունը պետք է պատվի արժանանա:


Հրանտին սպանեցին, այնպես ինչպես 1973-1984 թթ. ASALA-ի և JCAG-ի կողմից Լոս Անջելեսում, Փարիզում, Բեյրութում, Վատիկանում, Բելգրադում, Օտտավայում, Հաագայում, Աթենքում, Սիդնեյում, Բոստոնում, Լիսաբոնում, Բրյուսելում, Թեհրանում, այսպես կոչված ցեղասպանության վրեժի համար սպանվեցին 32 թուրք դիվանագետ և նրանց ընտանիքների անդամները: Ես գտնում եմ, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն, այլեւ եղբայրների սպանություն էր: Առաջին աշխահամարտի ընթացքում տեղահանություն էր, որը հանգեցրեց հազարավոր մահվան եւ չպետք է մոռացվի զոհերի հիշատակը:


1918 թվականին լույս տեսած Ֆիլիպ Պռայսի «Պատերազմ և հեղափոխություն ասիական Ռուսաստանում» գրքում, որպես «Մանչեսթեր Գարդիան»-ի թղթակից, Կովկասի հուշերի մասին գրում է.


«Այժմ ես հստակ տեսնում եմ, որ մեղքը պատերազմական հանցագործությունների համար չի կարող միայն մեկ կողմինը լինել… որքան շատ ենք նայում բոլոր կողմերի փաստերին և զոհերի պատմությանը, այն ինչ ես արել եմ 18 ամսվա ընթացքում, պարզ է դառնում, որ անհնար է որևէ մեկ կառավարությանը մեղադրել: Ես սգում եմ բոլոր զոհվածների` հայերի, թուրքերի, քրդերի մահը, ովքեր հայտնվեցին մի պատերազմի մեջ, որն իրենք չէին սկսել: Կիսում եմ զոհվածների ընտանիքների վիշտը, ովքեր ստիպված էին լքել իրենց նախնիների հողը: Սրանք միլիոնավոր մուսուլմաններ են` վրացիները, թուրքերը, ալբանացիները և Ղրիմի թաթարները, ովքեր IX-XX դարերում Անատոլիայում իրենց հայրենի հողերից արտաքսվեցին:


Ես սգում եմ նաև այն 32 դիվանագետի մահը, բայց նաեւ հույս ունեմ, որ թուրք և հայ երեխաները մի օր միասին կտոնեն խաղաղության օրը և կսովորեն հարգել միմյանց ցավը և հպարտությունը, ինչպես Հրանտ Դինքը մեզ կոչ արեց: Ես լիովին համաձայն եմ նրա տեսակետի հետ, որ չպետք է թույլ տանք ուրիշներին օգտագործել այս ցավալի հիշողությունը: Մենք պետք է մեր երեխաներին պաշտպանվել սովորեցնենք և միևնույն ժամանակ հարգել ուրիշներին: Մենք պետք է կարեկցել սովորեցնենք, ոչ թե ատելություն: Մենք պետք է նրանց ապագայի եւ ոչ անցյալի տեսլական տանք: Նրանք չպետք է մոռանան, բայց նրանք նախ պետք է ուսումնասիրեն ամբողջ պատկերը առանց քարոզչության: Թերևս մեր սերնդի համար էլ ուշ չէ:


Դիվանագետ դառնալուս պատճառը հենց սա է եղել, մնացեք խաղաղությամբ», — ասվում է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև, Վրաստանի հայ համայնքի բողոքի ցույցից առաջ դեսպանատունը տոնական միջոցառում էր անցկացնում, հնչում էին մանկական երգեր, Աթաթուրքի նկարներով ցուցահանդես էր:


«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանն ասել էր, թե այս օրը Թուրքիայում նշում են երեխաների տոնը և նրանք որոշել են Վրաստանում էլ նշել այն։


Արթուր Մկրտչյանին խփել ա ինքը՝ իրա կնոջ հետ միասին. Բաբայանի բացահայտումը (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel