Ով է իրավացի, ով սխալ՝ցույց կտա ժամանակը. Ինչու է լռում Սերժ Սարգսյանը

Մեկ տարի առաջ ՀՀ գործող վարչապետ Սերժ Սարգսյանն օրեր տևող բողոքի ցույցերի հետևանքով հանդես եկավ հայտարարությամբ, որով հրաժարական տվեց իր զբաղեցրած պաշտոնից:


Այդ իրադարձություններին հետո տրվեց թավշյա հեղափոխություն անունը: Սերժ Սարգսյանը, ով տարիներ շարունակ զբաղեցնում ՀՀ-ում ու Արցախում կարևոր պետական, ուժային պաշտոններ փողոցի ճնշման տակ գնաց զիջումների՝հրաժարական ներկայացնելով՝չնայած ընտրվել էր ԱԺ-ի կողմից, որի լեգիտիմությունը ճանաչվել էր այդ թվում միջազգային հանրության կողմից:


Սերժ Սարգսյանը հրաժարականի իր տեքստում մի քանի կարևոր մեսիջ է հղել, որը հավանաբար թավշյա հեղափոխության օրերին և դրան հաջորդած բուռն ներքաղաքական իրադարձությունների ժամանակ աննկատ են մնացել:


«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,-հրաժարականի իր տեքստում նշել էր Սերժ Սարգսյանը:


Քաղաքագետներն ու փորձագետները շարունակում են գուշակել, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանն այդ տեքստը արտաբերելիս: ՀՀ նախկին վարչապետը, ով պահպանեց ՀՀԿ կուսակցության նախագահի դիրքը շարունակում է պահպանել լռությունն ու պատրաստվում է մոտակա ժամանակներս հանդես գալ մեծ հարցազրույցով ու տալ բոլորին հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ:


Սերժ Սարգսյանը լինելով փորձառու քաղաքական գործիչ՝նախկինում ԱԱԾ պետ, ունենալով բազմաթիվ տեղեկություններ՝այդ թվում գաղտնիության գրիֆ ունեցող, հասկացել է, որ թավշյա հեղափոխությունն իրականում ունի նաև ֆինանսական բազմաթիվ աջակիցներ՝այդ թվում հայտնի Ջորջ Սորոսի և այլ հիմնադրամներից, որոնք գործում են ԱՄՆ-ն ու ԵՄ-ի հսկողության ու ինչու ոչ ամերիկյան հատուկ ծառայությունների ուղղորդմամբ:


Մայդանի սցենարն աչքի առաջ ունենալով Սերժ Սարգսյանը չէր ցանկանում ապրիլի 24-ին ընդառաջ գնալ նոր բախումների ու մարտի 1 կրկնություն թույլ տալ՝այդ պատճառով նա գնաց ամենացավոտ, սակայն ամենաարագ լուծման՝բոլորի համար անսպասելի հրաժարական տվեց՝այդ կերպ հանգուցալուծեց ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը:


Իր հրաժարականի տեքստում Սերժ Սարգյանը հղում է անում ոչ թե ժողովրդին կամ հասարակությանը՝այլ փողոցին, որ նա հրաժարականին է տալիս ու ընդառաջ գնում փողոցի պահանջին: Հետագայում թավշյա հեղափոխությունը՝նոր իշխանափոխության դեպքում՝մոտակա ժամանակներս կամ 5 տարի անց ընտրությունների միջոցով, կարող է մեկնաբանվել, որպես գունավոր հեղափոխություն՝արտաքին ֆինանսավորմամբ ու կազմակերպմամբ, մայդան, իսկ այսօրվա իշխանական էլիտան դատվի սահմանադրական կարգը տապալելու և օրինական ընտրված վարչապետին ու ԱԺ-ին տապալելու ու ցրելու հոդվածներով:


Սերժ Սարգսյանը շատ լավ իմանալով, թե ովքեր են կանգնած հրապարակում՝Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմի մասին ունենալով բազմաթիվ տեղեկություններ զիջեց իշխանությունն անփորձ մի թիմի, ովքեր չէին կարողանալու գլուխ հանել ոչ ՀՀ-ի տնտեսությունից, որ ղարաբաղյան բարդ խնդրից, իսկ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի նախկինում արված հակառուսական հայտարարությունները՝ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի դեմ, Մոսկվայի աչքում նոր թիմին դարձնելու էր ոչ լոյալ կամ արևմտամետ՝ստիպելով վերջիններիս քաղաքական բախտ որոնել Արևմուտքում:


Հաշվի առնելով վերոնշյալը Սերժ Սարգսյանը մեկ տարի պահպանեց լռությունն ու գնաց ՀՀԿ-ի ռեբրենդինգի՝այս պահին ՀՀԿ-ն համալրվում է երիտասարդ կադրերով, ՀՀԿ-ն ձերբազատվել է օլիգարխիկ թևից ու այս պահին փորձում է վերագտնել իրենց ու տեղավորվել ազգային-պահպանողական ներքաղաքական թևում, որտեղ առկա է մեծ վակուուոմ՝այդ թվում նոր կառավարության կողմից տրանսգենդերներին ու տարբեր սեռական փոքրամասնություններին պիառելու ֆոնին:


Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ օգտագործեց ոչ թե վարչական ռեսուրսներ, սև փիառ կամ այլ միջոցներ, այլ հենց ժամանակը՝նա Փաշինյանին ժամանակ տրամադրեց, որպեսզի վերջինս իր գործունեությամբ ՝այդ թվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի կորստի՝դրանք հանգեցրեցին Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացմանը, տնտեսական ձախողումների ֆոնին՝հանգեցնում է հասարակության մեծ դժգոհությանը, սպառի իր բարձր վարկանիշը, որն սոցիալական ցանցերում ապահովվում էր այդ թվում բազմահազար ֆեյքերի կողմից, որոնց գոյությունն արդեն իսկ գաղտնիք չէ:


Սերժ Սարգսյանը ցանկանում է այս պահին հեռու մնալով բաց քաղաքական խաղից՝ մասնակցելով ներքաղաքական զարգացումներին ՀՀԿ-ի նոր և հին՝քաղաքական անցյալ ունեցող դեմքերով, ինչպես նաև փորձել միասնական ճակատ ձևավորել Նիկոլ Փաշինյանի դեմ, եթե ներքաղաքական իրավիճակը դա թույլ տա՝այդ թվում իր փեսայի՝ վերջերս քաղաքագիտական դաշտում ակտիվացած Միքայել Մինասյանի մեդիա ռեսուրսներն օգտագործելով, Ռոբերտ Քոչարյանի, հնարավոր է նաև ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ լայն կոալիցիայի միջոցով:


Այս պահին Սերժ Սարգսյանը սպասողական վիճակում է՝ժամանակն այս պահին աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ, քանի որ նրա կադրերն իրենց չեն արդարացնում, իսկ սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրները չեն կարող արագ լուծում ստանալ՝այդ թվում հայ-ռուսական համատեղ բիզնես ծրագրերի ցածր ակտիվության պատճառով:


Չմոռանանք նաև ղարաբաղյան հարցի մասին՝պատերազմի դեպքում անհաջողություններն առաջնագծում կարող են բերել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականին, ինչից օգտվելու են նախկին իշխանություններն, ովքեր այս պահին կոնրէլիտայի դերում սպասում են ռևանշի ցանկացած հնարավորության:


Այդ առումով հատկանշական է քաղաքագետ Ներսես Հարությունյանի կարծիքը, ով նշել է, որ ցայտնոտն ու ներքին լուրջ հակազդեցությունն՝առաջին հերթին ֆինանսա-տնտեսական ոլորտում, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը ստիպում են հայկական թավշյա հեղափոխության առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին ընտրել ղարաբաղյան հարցի արագ կարգավորման ուղենիշը:


«Համաշխարհային գերտերությունները խրախուսելու են ՀՀ-ի վարչապետի անկեղծ ցանկությունը կտրել այդ հորդյան հանգույցը՝բացելով ՀՀ-ի տնտեսության համար սահմանները, ապաշրջափակել կոմունիկացիաներն ու նոր շունչ հաղորդել առևտրին ու գործարարությանը: Միայն Բաքվի հետ բանակցություններում լուրջ առաջընթացի դեպքում Նիկոլ Փաշինյանը կկարողանա ժամանակ և ռեսուրսներ ստանալ իր լեգիտիմ իշխանության ամրապնդման համար:Մեծ հաշվով, Փաշինյանն ունի միայն մեկ հնարավորություն մնալ ՀՀ-ի պատմության մեջ, որպես դրական փոփոխությունների ազգային առաջնորդ՝կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»,-նշել է նա:


Հարությունյանը վստահ է, որ քանի դեռ ընթանում է Ալիևի և Փաշինյանի ուղիղ երկխոսությունը՝Ղարաբաղում պատերազմ չի լինելու:


«Իլհամ Ալիևի համար այս պայմաններում վտանգավոր և չհաշվարկած կլինի նախապատվություն տալ հարցի ռազմական կարգավորման սցենարին:Նույն պատճառով, ինչ Նիկոլ Փաշինյանի պարագայում՝դա ամրապնդելու է իր թշնամիների դիրքերը: Եվ ոչ միայն ՀՀ-ում»,-հավելել է նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...