Նոր համաձայնություն են ձեռք բերել. Տոնոյանը հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրենին

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։ Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...