29.03.2024
ՀՀ քաղաքացին մահացել է Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ազգային ժողովի այգում բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Ազգային ժողովի այգում՝ քաղաքացիների համար բաց հատվածում, բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղին:


Այս նպատակով Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերվել են կեչու տնկիներ:


Ծառատունկին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիվանագետներ:


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝  ծառուղու հիմնումը շատ խորհրդանշական բնույթ է կրում՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ներկայացնելով որպես արմատից դեպի ծլարձակված ճյուղեր ձգվող ամբողջականություն։ Իսկ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասաց, որ խիստ հուզված է և ուրախ  մասնակցելու հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման հանդիսավոր արարողությանը։


Պաշտոնյաները համատեղ ուժերով կեչի տնկեցին, այնուհետ ջրեցին այն։


 


 

ՔԿ. 2018թ-ին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությունների թիվն աճել է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար