29.03.2024
Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան կապվում է կրթության հետ. վարչապետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Դավիթն անմեղ է. Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:


Նա կրկնեց՝ մեղադրանքի հետ համաձայն չեն, քանի որ այն հիմքեր չունի, Դավիթ Սանասարյանն էլ անմեղ է:

«Իրավական բոլոր ճանապարհներով պայքարելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար և հավատում ենք, որ հնարավոր է հասնել արդարության»,- նշեց նա:


Հիշեցնենք, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:


 

Ի՞նչ են բացահայտել ստուգումները «Հրազդան» եւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար