24.04.2024
ԱՄՆ-ն դրամաշնորհներ կտրամադրի. դեսպանը տպավորված է Հայաստանի ձեռնարկատիրական ներուժով
prev Նախորդ նորություն

Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան կապվում է կրթության հետ. վարչապետ

Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի: Տասը տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները, ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուները այն ընկերություններն են, որոնք գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում, կամ հանքարդյունաբերական ոլորտում:


Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում ուսնողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Նրան ուղեկցում են Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:


«Ընդհանրապես, երբ ասում ենք՝ տեխնոլոգիաները պետք է դառնան տնտեսության լոկոմոտիվը, մենք նկատի ենք ունենում, ինչպես ինչպես փափուկ կամ «սոֆթ» տեխնոլոգիաները, այնպես էլ առարկայական, շոշափելի կամ «հարդ» տեխնոլոգիաները»,- ասաց վարչապետ Փաշինյանը: Սրանից, ըստ նրա, բխում է, կառավարությունը Հայաստանը պատկերացնում է որպես բարձր որակավորման աշխատուժի երկիր:


Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան կապվում է կրթության հետ: «Կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ բարեփոխումներ, որոնց հիմնական իմաստը պետք է լինի այն, որ կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ուսանողներին ապահովել բարձր որակավորմամբ: Եվ այն պահին, երբ նրանք լքեն կրթական հաստատությունները, պիտի պատրաստ եւ մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան: Այս առումով մեր տեսլականն այն է, որ բարձրագույն կրությունում հետազոտական կոմպոնենտը պետք է գնալով ավելի ու ավելի մեծանա: Հետազոտական, նաեւ գիտական աշխատանքը պետք է կրթության համակարգում ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնեն եւ ժամանակի ընթացքում պետք է այս ուղղությունը ավելի ուժեղանա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Նա նաեւ ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, եւ դրան հասնելու կարեւորագույն գործիքներից մեկը պետք է դառնա ՀՀ հարկային օրենսգրքւմ համահարթ եկամտային հարկի սահմանումը. «Ընդ որում նախապայմանով, որ եկամտահարկը պետք է նվազի՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի: Այսպիսով մենք կարծում ենք՝ խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը, եւ խրախուսում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների կրթությունը»:


Նիկոլ Փաշինյանը մանրաամսնեց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով նկատի է առնվում ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը: «Հույս ունենք, որ ՀՀ-ում բորսայական համակարգը առաջիկայում էականորեն կզարգանա: Մեր կառավարությունը այս ուղութամբ նույնպես աշխատանք է վարում եւ փորձում ենք ՀՀ-ում գտնել պետական ընկերութուններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա, ինչպես նաեւ փորձել որոշակի կարագովրումներով խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: ԻՀարկե ՀՀ-ում բանկային համակարգը բավականին կայացած է, նաեւ ծառայությունների որոշակի համակարգ է կայացած, որտեղ նույնպես մենք կարող ենք ասել, բարձր որակավորմամբ ամսնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- փաստեց վարչապետը:


Նա միեւնույն ժամանակ նկատեց, որ անգամ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չէ ամբողջ աշխատուժը բերել միեւնույն որակավորման եւ որոշակի շերտավորումն անխուսափելի է լինելու. «Որպես մեր կառավարության առաջնահերթություն, հռչակել ենք նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտները, որոնք ըստ էության համարում ենք նույնպես տեխնոլոգիաների հետ առնչվող: Աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա, բարեկեցության որոշակի մակարդակ եւ անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն»:


Ինչ վերաբերում է հեղափոխության մեթոդին, վարչապետը շեշտեց, որ ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այնպես էլ տնտեսական հեղափոխության համար հիմնական եւ առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը, մարդկանց խրախուսելը տնտեսական գործունեության եւ ընդհանուր առմամբ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը ինչպես տնտեսության օբյեկտ, այնպես էլ տնետսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում:


 

Դավիթն անմեղ է. Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel