Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրություն անել Ս-400-ի և պատժամիջոցների միջև

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի նրա կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման դեպքում, եւ ըստ որում բացառել է հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարումը:


«Եթե նախագահ Էրդողանը պնդի Ս-400 հակահրթիռային համակարգի ձեռքբերումը եւ ավարտի դրա գնումն ու տեղակայումը, ապա պատժամիջոցներ կսահմանվեն այն օրինագծի հիման վրա, որն սկզբնապես ես առաջարկել եմ: Եվ խոսքն այն մասին չէ, թե պատժամիջոցներ կարող են սահմանվել. դրանք պարտադիր կլինեն: Մենք չենք ցանկանում դա, եւ մենք այլ տարբերակներ առաջարկեցինք Թուրքիային: Ս-400 համակարգն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի ճարտարապետության հետ»,- հայտարարել է սենատորը:

Տպել

Загрузка...