Բաքու ժամանած հայ լրագրողներին հարկավոր է անմիջապես տանել ու հանձնել ՊՆ-ին. Նամազով

305

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական Էլդար Նամազովը կարծում է, որ Բաքու ժամանած հայ լրագրողներին հարկավոր է անմիջապես տանել ու հանձնել պաշտպանության նախարարությանը:


«Կարծում եմ, որ հումանիտար միջոցառման շրջանակում Բաքու ժամանող հայ լրագրողների համար պետք չէ հանդիպումներ կազմակերպել քաղաքական, հասարակական գործիչների կամ ադրբեջանցի լրագրողների հետ: Նրանց հենց ինքնաթիռից իջնելուց հետո պետք է տանել Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, ցույց տալ երկրի ժամանակակից զինտեխնիկան և բացատրել, որ եթե տարածքները չազատագրեն, ապա այդ զենքով իրենց կհարվածենք: Դրանից հետո նրանց պետք է տանել օդանավակայան և հետ ուղարկել», - ասել է Նամազովը «Յենի Մուսավաթին» տված հարցազրույցում:


Ավելի վաղ հայտարարվել էր, որ ապրիլի 15-ին Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել կազմակերպել լրագրողների այցեր Բաքու, Երևան և Արցախ: 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...