Վարչապետը պաշտոնից ազատեց կառավարության հնաբնակին

179

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ԱԺ-ի հետ կապերի վարչության պետի պաշտոնից։


Այս մասին ասվում է վարչապետի ապրիլի 18-ին ստորագրված որոշման մեջ։


Հիշեցնենք, օրերս մամուլը գրել էր այն մասին, որ առաջիայում իր պաշտոնին հրաժեշտ կտա կառավարության հնաբնակներից եւս մեկը․ «խոսքը ՀՀ կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանի մասին է, որը պետական համակարգում է դեռեւս անհիշելի ժամանակներից։


1990-ականներից նա ԱԺ-ում է աշխատել, սկզբում տարածքային հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանի, ապա Խոսրով Հարությունյանի քարտուղարուհին է եղել (այն ժամանակ գործավարուհի չկար), 1992-ին օգնականի հաստիքով կառավարություն է տեղափոխվել՝ Խոսրով Հարությունյանի հետ, երբ վերջինս դարձել է վարչապետ, 1995-ից մինչ օրս կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում։ Համարվում է ամենատեղեկացված ու բարեխիղճ պաշտոնյաներից մեկը։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանը գոհ չէ նաեւ նրա աշխատանքից եւ սպասում է նրա՝ արձակուրդից վերադառնալուն պես ազատման դիմումը գրել տա»,- գրել էր «Հրապարակը»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...