Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության խնդիրը

198

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ապրիլի 24-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա միջազգային անվտանգության Մոսկովյան ամենամյա համաժողովի շրջանակում:


«Կքննարկվի ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն սպեկտր: Դրանց թվում են՝ Եվրաատլանտիկայում ռազմաքաղաքական իրավիճակի ապաէսկալացիայի կառուցողական երկխոսության վերաբերյալ կարծիքների փոխանակումը, ահաբեկչության, թմրասպառնալիքի դեմ պայքարի, ինչպես նաեւ կիբեռանվտանգության հարցերը»,- ասել է նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...