Քաղաքացու օրվա միջոցառումները 124 մլն դրամ կարժենան

129

Կառավարությունը պահուստային ֆոնդից կհատկացնի 124 միլիոն դրամ՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների իրականացման նպատակով:


Ինչպես նշված է նախագծում, այս գումարով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումները։


Ավելի վաղ Ազգային ժողովը հաստատեց՝ ապրիլի վերջին շաբաթ օրն այսուհետ կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր, որպես Հայաստանում կատարված հեղափոխության խորհուրդ։


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...