28.03.2024
Փորձագետ. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-Իրան կոնֆլիկտայնությունը միայն կմեծանա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ս-400 համակարգերի գնման հարցում Թրամփը «խելամիտ» դիրքորոշում ունի․ Էրդողանի փեսա

Թուրքիայի ֆինանսների նախարար, երկրի նախագահի փեսա Բերատ Ալբայրաքը Վաշինգտոն իր այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպման արդյունքում նա հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնման հարցում Թրամփը «խելամիտ» դիրքորոշում ունի՝ հայտնում է Reuters-ը։

Ալբայրաքը հայտնել է, որ հանդիպել է նաեւ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի եւ Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշների հետ, որը Թրամփի փեսան է։

«Մեր հանդիպումների ժամանակ քննարկեցինք մեր համագործակցության ընդլայնման քայլեր, մեզ ընդունեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք փոխանցեցինք մեր նախագահի ողջույնները եւ ուղերձները»,- Twitter-ում գրել է Ալբայրաքը։

Նա նաեւ նշել է, որ հանդիպումներում քննարկվել են երկկողմ առեւտուրը այժմյան 20 միլիարդ դոլարից մինչեւ 75 մլրդ դոլար մեծացնելու հարցերը։

ԵՄ-ն երբեք Գոլանի բարձունքները Իսրայելինը չի ճանաչի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար