Աշխատանքներ են տարվում. Արթուր Վանեցյանը գիտի Միհրան Պողոսյանի տեղը

94

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոև Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է: Այս մասին լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:


«Այդ առնչությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ»,- նշեց նա:


Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Միհրան Պողոսյանը գտնվում է Ռուսաստանում, սական նույն աղբյուրի պնդմամբ՝ ՌԴ-ն չի պատրաստվում Հայաստանին հանձնել Պողոսյանին:


Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն  Միհրան Պողոսյանին Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 13-ին: ԴԱՀԿ նախկին պետը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին ՀՔԾ-ն այսօր է տեղեկացրել:


Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր՝ 44.199.463 ՀՀ դրամի չափով:


Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:


Պողոսյանը չի ընդունում այդ մեղադրանքները եւ նշում է, որ պայքարելու է իր իրավունքների համար:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...