Թրամփը կրկին հայտարարել է, որ իր վրայից հանվել են «ՌԴ հետ գործարքի» գործով կասկածները

94

ԱՄՆ նախագան Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ իր վրայից արդեն հանվել են բոլոր կասկածները՝ կապված 2016թ․ ընտրությունների հետ, թեեւ ե՛ւ ինքը, ե՛ւ ամերիկյան հասարակությունը դեռ սպասում են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի մոտ 400 էջանոց զեկույցի հրապարակմանը:

Թրամփը Twitter-ում գրել է, որ Մյուլլերը եւ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը, ծանոթանալով զեկույցի տեքստին, «արդեն որոշել են, որ ո՛չ որեւէ գործարք, ո՛չ արդարադատությանը խոչընդոտ չի եղել»։

Թրամփի խոսքերով, «այդ հանցանքները» գործել է իր մրցակից Հիլարի Քլինթոնը, Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն եւ «կեղտոտ ոստիկանները», ինչպես նա անվանել է նախկին բարձրաստիճան իրավապահ մարմիններին։ «Հետաքննություն իրականացրեք նրանց հանդեպ, ովքեր հետաքննություն են իրականացրել»,- կոչ է արել նա։

Տպել

Загрузка...