Փորձագետներ. ԱՄՆ-ն իրավական հիմք է ստեղծում Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու համար

ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գնդի ներառումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր՝ Իրաքում և Սիրիայում Իրանի ռազմական ուժերին հարվածելու համար:


Փորձագետ Ջեյսոն Բլազակիսը հայտարարել է, որ այդպիսի որոշումը պայմանավորված է պահապանների գնդին ուղիղ հարվածելու ցանկության հետ:


Ըստ նրա, ցուցակում ընդգրկելն ԱՄՆ-ին լրացուցիչ փաստարկ կտա՝ հարվածը հիմնավորելու համար:


Իր հերթին փորձագետ Թեսա Բրիջմենը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է որոշակի զուգահեռներ ստեղծել Ալ-Ղաիդայի և Իրանի միջև:


Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը հասարակական կարծիքը պատրաստում է ցույց տալու համար, որ ահաբեկիչների դեմ ուժի կիրառումը տարածվում է նաև Իրանի վրա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...