29.03.2024
Հայաստանը կարող է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պուտինը հրահանգել է ստորագրել ՀՀ-ի հետ միասնական ՀՕՊ համակարգի համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև Կովկասյան տարածաշրջանում Միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին հրամանագիրը: Այդ մասին նշված է նոյեմբերի 11-ին իրավական տեղեկատվության պորտալում զետեղված հաղորդագրությունում:

Պետության ղեկավարը հանձնարարել է ընդունել ՌԴ կառավարության համապատասխան առաջարկությունը և հանձնարարել է պաշտպանության նախարարությանը ԱԳՆ-ի հետ միասին բանակցություններ վարել հայկական կողմի հետ և համաձայնության ձեռք բերման պարգայում ՌԴ անունից ստորագրել համաձայնություն՝ թույլատրելով դրա նախագծում մտցնել ոչ էական փոփոխություններ:

Հիշեցնենք, որ ՌԴ կառավարությունը հոկտեմբերի 23-ին հավանության է արժանացրել ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև Կովկասյան տարածաշրջանում Միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին հրամանագիրը, փոխանցում է EADaily-ին:

Առաջին անգամ ամենաբարձր մակարդակում միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2013թ.-ին: «Նախատեսում ենք նաև ուժեղացնել միասնական ՀՕՊ համակարգը Բելառուսի հետ, սկսել նմանատիպ տարածաշրջանային համակարգերի ստեղծումը ՀՀ-ի ու Ղազախստանի հետ»,-հայտարարել էր Պուտինը բարձրագույն սպաների ներկայացման արարողությանը:

ՌԴ նախագահը նշել է, որ նմանատիպ համագործալցությունը զգալիորեն բարձրացնում է ՌԴ ու նրա գործընկերների պաշտպանական ներուժը, նպաստում է եվրասիական տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Ռազմական փորձագետները կարծում են, որ Հայաստանի մասով ՌԴ-ի հետ միասնական ՀՕՊ համակարգը փաստացի գործում է, այդ թվում C-300 համակարգերը և Հայաստանում տեղակայված ՄԻԳ-29 կործանիչները մտնում են Հայաստանի ՀՕՊ միասնական համակարգի մեջ, որը համակարգվում է իր աշխատանքը Հյուսիսային Կովկասի հրամանատարական կառավարման կենտրոնի հետ:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ ՀՕՊ առկա ուժերը բավարար են խաղաղ ժամանակների համար: «Սակայն ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում գործարկվելու են ՀՕՊ բոլոր տարրերը՝ կասպիական նավատորմից, որտեղ ՌԴ ռազմանավերը ծառայություն են անցկացնում, մինչև Սև ծով: Այդպիսի ՀՕՊ համակարգն այսօր հնարավորություն է տալիս տեղեկատվություն փոխանակել տարածաշրջանի օդային տարածությունում առկա իրավիճակի մասին»,-նշել է նա:

Նրա կարծիքով, իր կենսունակությունը ՀՕՊ համակարգը ցուցադրել է թուրքական ուղղաթիռների մասնակցությամբ հոկտեմբերի միջադեպի ժամանակ, երբ նրանք խախտել էին ՀՀ օդային սահմանը:
Բիձինա Իվանիշվիլի. Վրաստանը հնարավոր է սկսի գազ գնել Իրանից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար