29.03.2024
Բաց լոբինգ. Ծառուկյանի ցեմենտի բիզնեսին աջակցող օրինագիծը հավանություն արժանացավ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Էյֆորիան զիջում է հիասթափությանը. ի՞նչ արդյունքներ ունենք հեղափոխությունից մեկ տարի անց

2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հայ հասարակության մեջ մեծ էյֆորիա առաջացրեց: Քաղաքացիները սպասում էին թե՛ երկրի, թե՛ իրենց կյանքում արագ եւ հիմնարար փոփոխությունների, սակայն մեկ տարի անց ակնհայտ է դառնում, որ էյֆորիան նվազել է, իսկ ակնկալիքները վերածվում  են հիասթափության: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Գյուկասյանը:


Նրա խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այսօր բարձր է, չնայած նախորդ տարվա համեմատ հստակ անկում է արձանագրվել՝ այսօր այն, ըստ փորձագետների, կանգ է առել 50-55% միջակայքում: «Սա բավականին բարձր ցուցանիշ է, սակայն անկումը միեւնույն ժամանակ ցույց է տալիս, որ քաղաքացիները սկսել են կառավարությանը գնահատել ըստ արվածի, այլ ոչ թե խոստումների», - ասաց Ղուկասյանը:


Ըստ նրա, չի կարելի ասել, թե թավշյա հեղափոխությունը դրական հետեւանքներ չի ունեցել: Դրանք են՝ երկրում ամրապնդվեց  մի շարք քաղաքական ինստիտուտների դերը, մասնավորապես Ազգային ժողովի դերը: Աճել է նաև քաղաքացիների պահանջկոտությունը իշխանություններից և, որպես հետևանք, պաշտոնյաների աշխատանքը դարձել է ավելի թափանցիկ: Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական դաշտում դեռեւս առկա են զգալի ռիսկեր: Հիմնական խնդիրը, ըստ փորձագետի, այն է, որ ներկայիս քաղաքական համակարգը մնում է շատ կենտրոնացված, այն հստակ կենտրոնանում է մեկ մարդու ձեռքում, որը վերահսկվում է իշխանության  բոլոր ուղղությունները, եւ առաջին հերթին՝ խորհրդարանը, որտեղ ունի բացարձակ մեծամասնություն: Իսկ նման համակարգը, որտեղ կայուն քաղաքական ինստիտուտները չեն ստեղծվում, կարող է կրկին փլուզվել՝ զրոյացնելով հեղափոխությունը:


Ինչ վերաբերում է կառավարության գործունեության որոշակի ոլորտներին, ապա Արման Ղուկասյանը կարծում է, որ դեռեւս դժվար է գտնել առնվազն մեկը, որտեղ ներկայիս կառավարությունը հաջողել է: «Իշխանությունները չունեն հստակ տեսակետ, թե ինչպես կարելի է համակարգված լուծել առկա խնդիրները: Նրանք հիմնականում շարժվում են իներցիաով, կենտրոնանալով նախորդ իշխանությունների նվաճումների վրա (օրինակ, ՏՏ ոլորտի): Ներկայիս իշխանությունները ավելի շատ պոպուլիստական լոզունգներով են հանդես գալիս, քան իրավիճակը փոխելու կոնկրետ առաջարկություններով», - նշել փորձագետը: Ղուկասյանը հիշեցրեց, որ գնաճը շարունակական է, դրան զուգահեռ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի սպասվում: Մինչդեռ հասարակությունը նաև դա էր ակնկալում Փաշինյանի իշխանությունից, ում համար մեկ տարի առաջ դուրս եկավ փողոց ու պայքարեց թավշյա հեղափոխության հաջողության համար:


«Հայաստանի կառավարությունը, չնայած պոտենցիալ ներդրողների հետ մեծ թվով հանդիպումների, այդպես էլ չկարողացավ բարելավել երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը: Ներդրողները շարունակում են թերահավատորեն մոտենալ Հայաստանին, քանի որ վերջինս ունի անկանխատեսելի քաղաքական համակարգ ունեցող երկրի համբավ: Բացի այս, մի շարք ներդրումային նախագծերի շուրջ ստեղծվել է փակուղային իրավիճակ, օրինակ  «Լիդիան»-ի: Հայտնի է, որ ընկերությունը նախատեսում է դատի տալ ՀՀ կառավարությանը իր կորուստները վերականգնելու համար, քանի որ նոր իշխանության գալուց հետո գալուց հետո այդ ընկերության աշխատանքը, փաստորեն, սառեցվել է կառավարության որոշմամբ եւ բնապահպան ակտիվիստների ջանքերով», - նշեց նա:


Փորձագետը հավելեց նաև, որ այս ամենը անմիջականորեն արտացոլվում է տնտեսական ցուցանիշների վրա: Մասնավորապես, եթե 2018 թ. հունվարին տնտեսական աճի տեմպը կազմել էր 11.6%, ապա հոկտեմբերին այն ընդամենը 3% էր: 


Այս ամենը, ըստ Ղուկասյանի, գալիս է ապացուցելու, որ գերսպասումները, որ ուներ հասարակությունը, այդպես էլ չեն արդարացվել և ժամանակի ընթացքում այս կառավարության նկատմամբ վստահության մակարդակը արագ անկում կապրի՝ տեղը զիջելով հերթական հիասթափությանը:

Հայաստանը պետք է դառնա յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն տեղը. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար