26.04.2024
Վթարված «ԶԻԼ»-ում գտնվող 20 զինծառայողներից 4-ը տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն. ՊՆ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:


Վարչապետը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ հարցը հավանաբար կլինի հաջորդ քառօրյայի օրակարգում:


«Հարգելի պարոն Միրզոյան, ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգովորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը»,- նշված է ՀՀ վարչապետի առաջարկության մեջ:


Նշենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը միանալու է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը:


Նշենք նաև, որ Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է:


 


 

Հանքերի սեփականատերերը այլևս գաղտնի չեն մնա. նախագծին ԱԺ-ում «կանաչ լույս» տրվեց
Հաջորդ նորություն next