20.04.2024
Սաշիկ Սարգսյանը Չեխիայում հանդիպել է Նարեկ Սարգսյանի հետ
prev Նախորդ նորություն

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Իմ և Տոնոյանի խոսքերում չկան հակասություններ. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ստրասբուրգում հանդիպումից հետո հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ - Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ պարոն վարչապետ: Հարգելի ներկաներ, մեր հանդիպման ընթացքում վարչապետը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, թե ինչպես խաղաղ իշխանափոխություն տեղի ունեցավ՝ համապատասխան Սահմանադրությանը և օրենքներին: Ուրախ ենք, որ դա իսկապես աշխատեց: Ընտրությունները, որ տեղի ունեցան դեկտեմբերին՝ եզրափակեցին այդ խաղաղ իշխանափոխությունը: Ուզում եմ նաև ողջունել վարչապետին նրա կատարած քայլերի համար, որոնք քայլ առաջ են:


Մենք վերջերս Հայաստանի համար գործողությունների նոր ծրագիր ենք հաստատել: Դա շատ լայն ծրագիր է և կշարունակենք նույն տեմպերով առաջ գնալ: Դա ևս Հայաստանին առաջ կտանի և կուժեղացնի Հայաստանի ժողովրդավարությունը:


Դրվատում եմ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը, շնորհավորում եմ պարոն վարչապետ, այն ամենի կապակցությամբ, ինչի հասել եք: Բացարձակ ճշմարտություն է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիակատար անդամ է:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն, պարոն գլխավոր քարտուղար: Այո, մենք հարցերի լայն շրջանակ ենք քննարկել և հաստատել ենք, որ հեղափոխության ընթացքում Հայաստանը ևս մեկ անգամ հավատարիմ է մնացել եվրոպական արժեքներին:


Շատ կարևոր էր այն հայտարարությունը, որ ժողովրդավարական հեղափոխություն է տեղի ունեցել: Դա ներքին գործընթաց էր, և որևէ մեկը, որևէ կողմ ճնշում չգործադրեց Հայաստանի վրա: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժողովրդավարությունը մեր ժողովրդի մտքերում և սրտերում է: Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարության օրակարգին:


Ցանկանում եմ նաև ասել, որ այն գործողությունների ծրագիրը, որ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է Հայաստանում՝ նպաստում է ժողովրդավարական փոփոխություններին:


Կարող ենք հիմա վստահաբար հայտարարել, որ Հայաստանն արդեն ժողովրդավարական պետություն է: Եվրոպայի խորհրդի մեծ փորձառությունը մեծ օգուտ է տվել մեզ ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու, օրենքի իշխանությունը հաստատելու, դատական անկախ համակարագ ունենալու և մեր մյուս քայլերին: Մենք լիարժեք համագործակցում ենք Եվրոպայի խորհրդի հետ:


Հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին – Հակասություններ չե՞ք տեսնում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ձեր հայտարարությունների միջև:


Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարծում եմ, որ իմ և Դավիթ Տոնոյանի հայտարարություններում կան հակասություններ: Դա մեկնաբանության հարց է: Մեր առաջարկն է դադարեցնել ուժի կիրառումը, սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որն Ադրբեջանն օգտագործում է ղարաբաղյան հարցում:


Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունները պատրաստվեն խաղաղության և հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում նույնպես դա կանեն: Եվ եթե դա անեն, բոլորովին այլ իրավիճակում կլինենք:


Հարց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին - Երկու օր առաջ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարեց, որ անհնար է այցելել գորշ գոտիները: Ձեր կարծիքով, ի՞նչ գործնական քայլեր կարելի է ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար:


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ - Մենք չենք կարող մշտադիտարկում իրականացնել այդ գոտիներում, քանի որ դրանք եվրոպական տարածք չեն: Լեռնային Ղարաբաղն այդպիսի գորշ գոտի է հանդիսանում և իմ առաջարկն է, որ Մարդու իրավունքների հանձնակատարին մանդատ և իրավունք տրվի այցելել այդ գոտիները: Կարծում եմ՝ դա հնարավոր է և դրա համար պետք է քաղաքական հայտարարություն արվի եվրոպական կառավարությունների կողմից: Իմ համոզմունքն է, որ Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենա աշխատել ոչ քաղաքական հարթությունում՝ մարդասիրական նպատակներով:


Հարց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին - Պարոն Յագլանդ, որևէ նոր առաջարկ ունե՞ք Հայաստանի համար, ի՞նչ եք ակնկալում հետհեղափոխական Հայաստանից մարդու իրավունքների և ժողովրդավարական փոփոխությունների հարցում:


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ - Մենք արդեն տեսել ենք, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի, որը շատ կարևոր է մեզ համար: Մենք հատկապես կարևորում ենք դատական բարեփոխումները: Կարևոր է նաև, թե ինչպես կաշխատեն ժողովրդավարական ինստիտուտները:


Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ընդդիմությունը վերաբերվում դրանց, ինչպես են լրատվամիջոցներն արձագանքում, լուսաբանում այդ փոփոխությունները, հատկապես հակակոռուպցիոն պայքարը:


Անկախ լրատվամիջոցները, դատական անկախ համակարգը շատ կարևոր են: Կարծում եմ, որ սա է նոր կառավարության օրակարգը և կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք դրան»:


Մամուլի համատեղ ասուլիսից հետո ՀՀ վարչապետը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու մասին որոշումը:

Որոշում է կայացվել արգելել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունն ու հեռախոսազանգերը. ՀՔԾ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel