28.03.2024
ՀՀ-ն ևս մեկ կին փոխնախարար ունի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հազարների կազատեմ, նման վերաբերմունք չեմ հանդուրժի. Փաշինյանը զայրանում է, FB-ն` հիշեցնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել Facebook-ի իր էջում` անդրդառնալով օրվա զարգացումներին.

«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:

Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»,- գրել է նա:

Հիշեցնենք, այսօր Փաշինյանն այցելել էր Նորագավիթի մաքսատուն եւ խիստ բարկացել՝ աշխատանքային միջավայրի ոչ պատճաշ վիճակից: Տարածքը կեղտոտ էր եղել, իսկ մաքսատան աշխատակիցներն աշխատում էին «դրոշը ոտների տակ գցած»:

Այնուհետեւ Փաշինյանը հանձնարարել էր ազատել բոլորին պաշտոններից: «Կազատեք բոլորին, մի մարդ չմնա, անուն-ազգանուններով ինձ կասեք»,-հրահանգեց վարչապետը։ Լրագրողները Փաշինյանին հարցրին՝ հնարավոր չէ՞ նկատողությամբ սահմանափակվել, վարչապետն ասաց, որ հնարավոր չէ, որովհետեւ դրոշի հետ է կապված․ «Եթե դրոշի հետ կապված չլիներ, հնարավոր կլիներ»,-ընդգծեց վարչապետը։

Սակայն սոցցանցերի օգտատերերը հիշեցնում են վարչապետին, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին նա նվիրել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ՀՀ եռագույնով գուլպաներ և հաջորդ օրն իսկ իրենց երկուսով այդ գուլպաներով անցկացրեցին հանդիպումը:



 


 

Կարող ենք քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում. Դավիթ Տոնոյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար