29.03.2024
Փաշինյանի դոկտրինը. Արցախի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանին պարտադրել կապիտուլյացիա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վարչապետն այցելեց ավտոմաքսատուն, զայրացավ ու հանձնարարեց այն Երևանից տեղափոխել Գյումրի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխել:


«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ», - գրել է վարչապետն իր Facebook-ի էջում:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Նորագավիթի մաքսատուն եւ խիստ բարկացել՝ աշխատանքային միջավայրի ոչ պատճաշ վիճակից: Տարածքը կեղտոտ էր եղել, իսկ մաքսատան աշխատակիցներն աշխատում էին «դրոշը ոտների տակ գցած»:


Այնուհետեւ Փաշինյանը հանձնարարել էր ազատել բոլորին պաշտոններից: «Կազատեք բոլորին, մի մարդ չմնա, անուն-ազգանուններով ինձ կասեք»,-հրահանգեց վարչապետը։ Լրագրողները Փաշինյանին հարցրին՝ հնարավոր չէ՞ նկատողությամբ սահմանափակվել, վարչապետն ասաց, որ հնարավոր չէ, որովհետեւ դրոշի հետ է կապված․ «Եթե դրոշի հետ կապված չլիներ, հնարավոր կլիներ»,-ընդգծեց վարչապետը։


Մարտին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը աճել է 7 տոկոսով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար