29.03.2024
Մայիսի 9-ն Երևանում կկայանա «Հայաստանի Անմահ գունդ» քայլերթը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Եթե «Սպայկան» բոյկոտի, ուրիշ ընկերություններ կգան եւ շուկան կկարգավորվի. Փաշինյան

Վարչապետ ընտրվելուց հետո մեր իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ ինձ ահազանգել են, որ «Սպայկա»-ի հետ կապված կան լրջագույն խնդիրներ՝ այդ թվում հարկային։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ես բոլորին ասել եմ՝ շատ լավ, ոնց օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային պրոցեսը չխաթարավի։ Եւ իմ այս հրահանգը ընկել է նաեւ որոշ մարդկանց ականջով։ Նրանք սրանից առիթավորվել են ու սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով ու քննչական մարմինները խնդիր են դնում, ասում են՝ չհասկացանք, ուրեմն մենք չենք կարա գործը հետաքննենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինքը չի կարող որեւէ գործի խոչընդոտել։


«Իմ լռելյայն միջնորդությամբ ես ասել եմ՝ քննությունը տարեք էնպես, որ ընկերության աշխատանքը չխաթարվի, բայց դա չի նշանակում, որ որոշ մարդիկ գնան մտնեն սենյակները, քննիչներին ձեռ առնեն, գնան իրենց տուն»,- ասաց վարչապետը։


Ինչ վերաբերում է դիտարկմանը՝ «Սպայկան» հնարավոր է՝ բոյկոտ անի, վարչապետն արձագանքեց․ «Եթե ուզում են բոյկոտ անեն, ուրիշ ընկերություններ կգան, մրցակցային պայմաններում շուկան կկարգավորվի։ Հեսա կտեսնենք՝ կկանգնեն, թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն, որովհետեւ ոչ մեկ էսօր, առավել եւս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն»,- ասաց վարչապետը։


Փաշինյանն ասաց, որ իրեն հարց են տալիս, թե ինչո՞ւ չի բարձրացնում ուսուցիչների աշխատավարձը․


«Չեմ բարձրացնում, որովհետեւ ոմանք հարկեր չեն վճարում։ Ում մոտենում ես, ասում է՝ ռեստորանս կփակեմ, դե էդ դեպքում ոչ մեկ թող հարց չտա ինձ՝ ինչո՞ւ են թոշակները ցածր, ինչո՞ւ աշխատավարձերը չեք բարձրացնում, որովհետեւ բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարեն ու սպառնում են, որ կփակեն աշխատատատեղերը, այսինքն՝ էս ժողովրդին գերի՞ են վերցրել, գյուղացիներին, քաղաքացիներին, իրենց կողքով անցնել չի կարելի, որովհետեւ իրենք մարդկանց կյանքը կանխորոշելու մանդատ ունեն։ Չունեն իրենք էդ մանդատը, թող հանգիստ նստեն տեղները», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումներ. հանդիպում ԱԱԾ-ում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար