29.03.2024
Հայաստանում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 9.9%-ով. կառավարություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԼԳԲՏ համայնքին Հայաստանում բացի սեռական շահագործումից օգտագործում են որպես շանտաժի գործիք

ԼԳԲՏ քարոզչության ամենասուր հարուցիչը հենց հոմոֆոբիան է: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի: Սա հալածյալի դափնեպսակ է ԼԳԲՏ ակտիվիստի համար, որը ոչ միայն հավելյալ գրանտներ պոկելու շանս է / ուրեմն՝ քարոզչությունն ընդլայնելու հնարավորություն/, այլև՝ քաղաքական օրակարգ խուժելու գտնված հնարավորություն: Այս մասին իր Facebook-յան էջում գրում է հայտնի լրագրող Վարդ Սիմոնյանը:


«Այնպես որ ԼԳԲՏ հակաքարոզչությունը մասն է նրա PR-ի, այլ բան է, որ որոշները դրանով զբաղվում են կանխամտածված, առանձինները՝ անտեղյակությունից, իսկ քաղաքական ոչ անհայտ շրջանակներ էլ՝ ԼԳԲՏ համայնքին բացի սեռական շահագործումից օգտագործում են որպես շանտաժի գործիք:


Գոնե մենք՝ լրագրողներս, շատ լավ գիտենք մեկ անգամ և ոչ ամբողջական ցուցակով մամուլում թափահարվող այն հոմոսեքսուալների մասին, որոնք աներևակայելի կարիերայի հասան՝ մագլցելով իշխանական վերին օթյակների խորշերը՝ դառնալով նախկին ռեժիմի պալատական սերվիսը: Այդ սերվիսը գոյանում էր հենց հասարակության հոմոֆոբ դիրքավորման հաշվին, իրենց սեռական կողմնորոշման պատճառով հասարակությունից մերժվածներից ռեժիմը թրծում էր իսկական պալատական ինտրիգանների, սնում, դրսերում կրթում նրանց և ծառայեցնում բռնապետության շահերին:


Այնպես որ, հասարակության հոմոֆոբ տրամադրությունն այն ուղիղ ճանապարհն է, որը ԼԳԲՏ ներկայացուցչին դարձնում է ԱՅԼ և նրա չիրացված էներգիան ուղղում հանրության դեմ:Եվ որքան հանդուրժող է հասարակությունը, որքան քիչ է սևեռվում նրանց վրա, ավելի արդյունավետ է չեզոքացնում արտաքին և ներքին պատվիրատուների մութ խաղերի մեջ նրանց օգտագործելու վտանգը:


Վիճակագիրները պնդում են, որ այս մարդկանց թիվն ամբողջ աշխարհում 8-10 տոկոս է արդեն և մնացյալ 90 տոկոսին այլ բան չի մնում, քան ընդունել, հանդուրժել և հաշվի նստել նրանց գոյության հետ. թող օգտվեն սահմանադրությամբ երաշխավորված իրենց ազատություններից ու իրավունքներից՝ չոտնահարելով մերը: Հայաստանում ԼԳԲՏ-ի հարաբերություններն ապաքրեականացվել են 2003-ից, իսկ Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում խտրականության բոլոր արգելքները հաղթահարվում են: Կեսարինը՝ կեսարին, Աստծոնը՝ Աստծուն….նրանց կքննեն ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ…», - ասված է նրա գրառման մեջ:


ԼՂ բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար