19.04.2024
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում ՊՆ զորամասի հրամանատարի սպանության փորձի մասին
prev Նախորդ նորություն

Հինգ ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ. ՍԱՊԾ զգուշացնում է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հայտնում է, որ ստուգումների արդյուքնում հինգ ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում թթվասերի շուկայում:


Ըստ այդմ, թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով, լաբորատոր փորձաքննության է հանձնվել Երևանի խոշոր իրացման ցանցերից («Երևան Սիթի», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Տիտան», «Սաս Գրուպ») հսկիչ գնման միջոցով նմուշառված հետևյալ 16 ապրանքանիշի թթվասեր՝ «Էջմիածին կաթ» (20%), «Մարիլա» (18%), «Թամարա» (18%), «Թամարա և Անի Մասլովնա» (18%), «Մուլտի Ագրո» (18%), «Չանախ» (Պրեզիդենտ, 30%), «Մարիաննա» (18%), «Մարիաննա» (բիոթթվասեր 10%), «Մարիաննա» (15%), «Բոնիլատ» (17%), «Բիոկաթ» (20%), «Աշտարակ» (կովիկ,13%), «Բանդիվան կաթ (18%), «Աշտարակ» (դասական, 18%), «Չանախ» (20%), «Արզնի կաթ» (20%):


Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նմուշառված արտադրատեսակներից 5-ը՝


1. «Սմետանա Մասլովնա» (18%)` արտադրող՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, (արտադրության օրը՝03.19թ., պիտանի է մինչև՝ 07.04.19թ.),
2. թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ, (արտադրության օրը՝03.19թ., պիտանի է մինչև՝ 03.04.19թ.),
3. «Կովիկ» (13%) արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.),
4.  թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.),
5. թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Բանդիվան կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝03.19թ., պիտանի է մինչև՝ 04.04.19թ.),


ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:


Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակները համարվում են կեղծված սննդամթերք:


Կեղծված է համարվում այն սննդամթերքը`


1. որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
2. որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
3. որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
4. որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին,
5. որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու:


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն շղթան ամբողջացնելու նպատակով, ստուգումներ կանցկացնի «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ-ի, «Պարգև» ՍՊԸ-ի և «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրություններում:


Ի գիտություն


2019թ. հունվարի 16-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի այն դրույթները, որոնք սահմանում են պարտադիր պահանջ. կաթնայուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքը պետք է կոչվի ԿԱԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԹԵՐՔ ԿԱԹՆԱՅՈՒՂԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՈՎ՝ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԹԹՎԱՍԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ: Տուփի վրա մեծ տառաչափով պետք է նշվի, որ արտադրանքը պարունակում է բուսական յուղեր: Մակնշման բաղադրության մեջ պետք է նշվի նաև, թե կոնկրետ ինչ բուսական յուղ է օգտագործվել: Կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը թույլատրում է կաթնայուղը փոխարինել ոչ ավել քան 49%-ի չափով:

Արդարադատության փոխնախարարներ են նշանակվել
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel