29.03.2024
Փաշինյանը փորձում է փրկել արագ անկում ապրող ռեյտինգը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է

Ձերբակալվել է «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը։ Տեղեկությունը VERELQ-ին հաստատեցին Պետեկամուտների կոմիտեից։


Հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներակայացրել դատարան:


«Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը վերջին չորս տարում պետությանը 7 մլրդ դրամի վնաս է հասցրել:


Ապրիլի 4-ին Ղազարյանը հրավիրվել է կոմիտեի քննչական մարմին. նրան մեղադրանք է առաջադրվել. «Սպայկայի» տնօրենն այս պահին ազատության մեջ է:


Ընկերությունում ապրիլի 5-ին ժամը 15:00-ին մամուլի ասուլիս է հրավիրվելու:


Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը 2015-ի հունվարի 1-ից 2018-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արտահանված մոտ 45,000 տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել է ոչ արժանահավատ գներով և դրա հետևանքով շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2.45 մլրդ դրամ:


Դավիթ Ղազարյանն օրերս տեղեկացրել էր, որ 2018-ի հուլիսյան ստուգումներից հետո կատարված ճշգրտումների արդյունքում պետական բյուջե է վճարել չվճարված 2.45 մլրդ դրամ:


Նշենք, որ նախօրեին «Հրապարակը» հայտնել էր, որ ընկերությունում գործողություններ են իրականացրել ՊԵԿ հետաքննության բաժնի ծառայողները, ինչից հետո Ղազարյանը ձերբակալվել է։

Վարչապետը Երևան-Գյումրի նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորն էր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար