29.03.2024
Իմ անմիջական ցուցումով քգործ է հարուցվել իմ մերձավոր ազգականի չարաշահման փաստով. վարչապետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փորձել են սպանել ՊՆ N զորամասի հրամանատարին. կասկածյալի ինքնությունը հայտնի է

Այսօր՝ ապրիլի 5-ին, հրազենային վնասվածքով «Աստղիկ» բ/կ է տեղափոխվել ՊՆ N զորամասի հրամանատար 1989 թ. ծնված մի տղամարդ։


Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից. «Առավոտյան՝ 08։10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավարեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Դեպքի վայր ժամանած քննչական խմբի օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ»։


Մասնավորապես, պարզվել է, որ տուժածը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար է, ով հրազենային վնասվածք է ստացել 1962 թ. ծնված մի տղամարդուց։ Վերջինս արդեն իսկ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով` սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար :


 

Փաշինյանը փորձում է փրկել արագ անկում ապրող ռեյտինգը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար