29.03.2024
Մյուլլերի զեկույցը և ռուս-ամերիկյան հարաբերությունները. լարվածության մեղավորն ԱՄՆ-ն է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը դրվեց շրջանառություն

Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը քիչ առաջ ԱԺ-ում դրվել է շրջանառության մեջ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


«ՀՀ Քրեական Օրենսգիրք


Հոդված 265.1. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը


1.Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:


2.Նույն արարքը, որը կատարվել է.


1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) շահադիտական դրդումներով,
4) առանձին դաժանությամբ,
5) խուլիգանական դրդումներով,
6) անչափահասի ներկայությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով:


3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունները կատարող անձի կողմից ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամկետով:


Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- հրապարակել է պատգամավորը նախագիծը:


 

Առաջին կիսամյակի արդյունքներով կառավարությունն ակնկալում է 146 մլն դոլարի ներդրում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար