29.03.2024
Վազգեն Մանուկյանը վերանշանակվեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կոշտ հարված կստանան ծնոտներին. Փաշինյանի վերջին նախազգուշացումն օլիգարխներին

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ավտոգազալցման կայաններում գազի թանկացման մասին լուրերին, որոնք երեկվանից հեղհեղել էին սոցցանցերը: Նա շատ կոշտ արձագանքեց՝ նշելով, որ եթե տնտեսվարողներն այդ կերպ ցանկանում են մանիպուլյացիաներ անել, սլաքներն ուղղել կառավարության վրա ու հարուցել հասարակության դժգոհությունը, ապա շատ «կոշտ հարված կստանան ծնոտներին»:


«Երեկվանից սոցցանցերը հեղեղված են տեղեկատվությամբ, որ ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Հրավիրել եմ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Կոտոլյանին, որպեսզի տեղեկատվություն տա, թե ինչ է կատարվում», - ասաց Փաշինյանը ապրիլի 4-ին՝ կառավարության նիստի սկզբում:


Վերջինս նշեց, որ որպես այդպիսի գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել. «Ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7,1, իսկ վերջին 3-4 օրվա ընթացքում «Հայռուսգազարդին» գազի միջին խտությունը գալիս է 7,9-ով: Այսինքն աճել է, հետեւաբար, տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը չեն արել: Հետեւաբար, մեր սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել: Դրա համար մեր մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որ անպայման ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում եւ ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավել գումար վճարելու»,-ասաց նա:


Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսինք հիմա «Գազպրոմ Արմենիայից» ավելի մեծ խտությամբ են գազը տալիս, քան նախկինո՞ւմ, ինչին Կոտոլյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ամեն օր «Գազպրոմ Արմենիան» գազի խտություն է տալիս ու ԱԳԼՃԿ-ներում այդ խտությունն ամեն օր պետք է փոփոխեն: Կառավարությունում որոշում ընդունվեց գազը վաճառել կիլոգրամներով, որ խտության խնդիրը չունենանք, բայց դեռ այդ օրենքը չի ընդունվել ԱԺ-ում: ԱԳԼՃԿ-ների հետ զրույց ենք ունեցել, որ ամեն հստակ գազի խտություն ներմուծեն ծրագրում: Սա մենք որակում ենք միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում»:


Վարչապետի դիմեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ հարցնելով, թե արդյոք սա կարող է կապ ունենալ գազալցակայաններում ստվերի կրճատմանն ուղղված քայլերով. «Հնարավո՞ր է, որ գազալցակայանների տերերը այսպիսով փորձում են այսպիսի պրովոկատիվ գործողություններով, իրեցն խելքով որոշակի դժգոհություն հարուցեն: Հնարավո՞ր է նման սցենար»:


Դավիթ Անանյանը նշեց, որ տեսականորեն դա հնարավոր է. «Որովհետեւ այդ գազալցակայանների աշտարակները հնարավորություն ունեն եւ կիլոգամներով, եւ խմ-ով տվյալներ ներմուծել: Բայց այդ խտությունն ամեն օր առավոտյան մարդկային գործոնով է պայմանավորված: Այսինքն ամեն օր խտության գործակից է մուտք արվում: Այդ գործակիցը տասնորդականների ճշգրտության կամ փոփոխության պարագայում կարող էր ապահովել որոշակի ծավալների փոփոխություն»:


Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որեւէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է. «Ուզում եմ արձանագրել, որ որեւէ նման գործողություն տեղի չի ունեցել: Երկրորդ, մանիպուլյատիվ տեղեկություն տար, որ դա կապված է կառավարության կողմից ընդունված օրենքի նախագծի հետ: Նախ, այդ օրենքը ԱԺ-ում դեռ չի էլ քննարկվել: Երկրորդ, մեր փորձագիտական գնահատականներով, այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ: Հետեւաբար, որքան վերլուծում են, այստեղ մենք այլ խնդրի հետ կարող ենք գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյցիաներ անել: Այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, որոնք մտածում են, թե իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Ուզում եմ վերջին անգամ զգուշացնել, որ մեր բարեկրթությունը որեւէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հարված կստանան անձնապես, բոլորն առանց բացառության: Որեւէ մեկը թող չտրվի գայթակղությանը կառավարության հարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում, շատ հասցեական եմ ասում»:


Նա հանձնարարեց պատկան մարմիններին շատ արագ արձագանքել, գտնել ու խիստ պատժի ենթարկել այն տնտեսվարողներին, որոնք այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել:


«Ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք: Չլինի ՀՀ-ում գազալցակայան, որը ՀԴՄ չխփի: Եթե պետք է ՀԴՄ խփեն ու սնանկանան, չնայած էդպիսի բան հնարավոր չէ, ուրեմն թող սնանկանան: Ապօրինի, ժողովրդի հաշվին, պետության հաշվի հարստացողները ՀՀ-ում չեն լինելու: Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա հստակ արձանագրենք»,-ասաց Փաշինյանը:


«Գազալցակայանների շուկայում կառավարությունը որեւէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել: Բոլոր թանկացումների մասին խոսակցությունները մանիպուլյացիաներ են»,ասաց նա եւ հանձնարարեց 1-2 օրվա մեջ զեկուցել արդյունքների մասին:


 


 

Վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարել է պայքարել սոցցանցերում ու ԶԼՄ-ներում ապատեղեկատվության դեմ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար