16.04.2024
Արցախի անկախությունը դե յուրե հաստատելու համար լինելու է պատերազմ․ Լևոն Մնացականյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռուսական Սու-րը գնել են կանխիկով. «մուծվել է» նաև Սաշիկ Սարգսյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանից գնած չորս Սու-30 ռազմական օդանավերից երկուսի համար Հայաստանի կառավարությունը վճարել է կանխիկով, եւ մյուս երկուսն է, որ ձեռք կբերվեն վարկային միջոցներով: Կանխիկ միջոցները գոյացել են օլիգարխների կողմից ՊՆ-ին կատարված կամավոր պարտադիր վճարումներից, վճարողների թվում է նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, մեզ չհաջողվեց պարզել»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության մեջ շարունակվում է ներքին «սեպարատ» թեւերի «դիվերսիֆիկացիան»: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանի թիմում արդեն նկատելի ժամանակ է, ինչ առանցքային դերակատար է դարձել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Տեղեկությունների համաձայն՝ հենց Կարապետյանի հետ են տեղի ունենում Փաշինյանի հիմնական խորքային քննարկումները, ի դեպ՝ Կարապետյանի խոսքը հատկապես վճռորոշ է արտաքին քաղաքականության հարցերի մասով: Հիշեցնենք, որ Կարապետյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կարեւոր դեմքերից մեկն է, ու հիմա լծվել է արտաքին քաղաքական հարցերի համակարգմանը: Կառավարությունում կարծիքներ կան, որ Կարապետյանը հենց դրա համար էլ «գործուղվել» է կառավարություն»:


«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին խիստ լարվել են Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ հարաբերությունները: Կոնֆլիկտի առանցքում Օպերայի թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից աշխատանքից ազատելու փաստն է: Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փորձել են միջամտել եւ իրենց բողոքը բարձրացնել Ղարիբյանի կամայականությունների վերաբերյալ: Սակայն նոր իշխանության վերին օղակներից հասկացրել են. «Հանգիստ նստեք, տեղներդ»՝ ակնարկելով, որ Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով»: Այս իրավիճակը, ինչպես ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը կասեր, կոգնիտիվ դիսոնանս է ստեղծել պատգամավորների մոտ, քանի որ իրենց թվում էր, թե իրոք ունեն լծակներ եւ իշխանություն՝ խորհրդարանական վերահսկողության եւ խնդիրներ բարձրացնելու, բայց արի ու տես, որ նրանց այս թեմայով շտապել են լռեցնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիա կատարած ԱԺ նախագահի մեծածավալ-ներկայացուցչական այցին ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովից որևէ մեկը չի մասնակցել, դա նորմա՞լ եք համարում՝ հարցրինք համանուն հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանին։ «Նորմալ եմ համարում, որովհետև, ըստ էության, այցն ինքնին և ամբողջովին եվրաինտեգրման հարցերով չէր, այն բազմազան էր, այդ թվում և` տնտեսական, դրա համար կարևոր էր, որ Բաբկեն Թունյանն ու Ծովինար Վարդանյանը պատվիրակության կազմում լինեին»: Մամուլում բոլորովին այլ ինտերպրետացիա եղավ` Արման Եղոյան-Արարատ Միրզոյան «խնդրով» բացատրվեց այն։ «Ես տեղյակ չեմ` կա՞ նման թնջուկ, թե՞ ոչ, գոնե ես չեմ նկատել»: Ի դեպ, բավականին հետաքրքիր են դասավորվում նաև հարաբերությունները «նախկինների» հետ. օրերս կազմակերպված ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված կոնֆերանսին «նախկինների» հետ էիք մասնակցում, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ մատնանշեց ՍԵՊԱ-ի «վրա» նախկինների աշխատանքը, ընդմիջմանը` զրույց, բարև-բարլուս, «իրավիճա՞կ է փոխվել»։ «Գիտեք` Եվրանեսթ գնալուց առաջ էլ Մխիթար Հայրապետյանը, այո, հանդիպեց Արմեն Աշոտյանին, դա շարունակական աշխատանք էր, և ես վստահ կարող եմ ասել, որ այն ժամանակ, երբ պարոն Աշոտյանն էր ղեկավարում Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունը, բավականին աշխատանք էր տարվել, և այդ աշխատանքն ինստիտուցիոնալ մակարդակում պահպանել էր պետք. ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համաձայնագրի դեպքում ևս, երբ խնդիրը վերաբերում է պետական շահին` նախկին, նոր տարբերակումներ երբեք չեն լինելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում գնալով մեծանում է անջրպետը կուսակցականների եւ անկուսակցականների միջեւ։ Անկուսակցականներն իրենց «իրավունք» են վերապահում` առանց «վերեւների» հետ հստակեցնելու, կարծիք հայտնել, ավելի ինքնուրույն են։ Անգամ տեսակետ կա, որ վաղ թե ուշ անկուսակցականներն առանձնանալու են խմբակցությունից։ Ուշագրավ է, որ 88 հոգանոց ֆրակցիայի գրեթե կեսը կուսակցական չէ։ 52 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 3-ը դաշնակից «Առաքելություն» կուսակցությունից են, մյուս 33-ը՝ անկուսակցական»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օրը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը կամ դեմ են եղել։ «Թող չնշեն, ի՞նչ է եղել»,- ասաց նա, հետո խմբագրեց․ «Իրենք էլ թող նշեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»։ Օրինակ, ՀՀԿ-ականն ի՞նչ սրտով նշի։ «Ես չեմ կարող պատկերացնել, ես պատկերացնում եմ, թե ես ոնց եմ նշելու»։ Ո՞նց եք նշելու։ «Կշրջենք քաղաքում՝ ընկերներիս հետ, կզբոսնենք, եթե ինչ-որ միջոցառումներ կազմակերպեն, կմասնակցենք․․․ Քաղաքացու օր՝ նշանակում է, որ քաղաքացու օրն ա, նշանակում է՝ բոլոր քաղաքացիների։ Դա իրավագիտակցման բարձրացման օրն է լինելու, ինչպես որ հեղափոխության օրերին քաղաքացին բարձր իրավագիտակցություն ցուցաբերեց։ Այնպես որ՝ բոլորը պետք է նշեն»։ Մովսիսյանը համաձայն չէ, որ ժամանակից առաջ են ընկնում՝ արժեւորելով հեղափոխությունը։ «Ուղղակի ժամանակը, պատմությունն ավելի կամրապնդի դա»։ Իսկ հնարավո՞ր է ղազախների օրինակով անվանափոխեք մայրաքաղաքը։ «Չգիտեմ, չեմ կարող ասել»։ Այսինքն՝ հնարավո՞ր է անեք նման առաջարկ։ «Չի բացառվում, ոչինչ չի բացառվում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, եւ հարցաքննվողները ցուցմունքներ են տալիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Մասնավորապես, այսօր գրել էինք, որ հարցաքննվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը, որը նախաքննական մարմնին հայտնել է, թե ինքնագլուխ ոչինչ չի արել։ Մենք նաեւ տեղեկացանք, որ քրգործի շրջանակում հարացաքննվել եւ կրկին Արսեն Թորոսյանի դեմ ցուցմունք է տվել առողջապահության նախարարության նախկին աշխատակից Հարություն Հարությունյանը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում, սակայն, նա չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը․ «Եթե նախաքննությունը նպատակահարմար չի գտել պատասխանել ձեր հարցերին, էդ դեպքում ես առավել եւս չեմ կարող պատասխանել։ Գրեք, որ ես հրաժարվում եմ պատասխան տալուց»։ Հիշեցնենք, որ այս քրգործի շրջանակում ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը եւ ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը: Նաեւ «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանի կալանավորվել է։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնական լիազորությունների չարաշահմանն օժանդակելը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Այն ներկայացվել է մարտի 28-ին: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախագահը չի հայտարարագրել ո՛չ անշարժ եւ ո՛չ էլ շարժական որեւէ գույք: Նա հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի վերաբերյալ: Նախագահի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 5 500 000 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցը նվազել է՝ կազմելով 5 400 000 եվրո: ՀՀ նախագահի եկամուտը 2018թ. հարկային տարում գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 8 379 608 ՀՀ դրամ: Հավելենք, որ Ա. Սարգսյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրում առկա դրամական միջոցների վերաբերյալ տվյալներն էապես չեն տարբերվում 2018թ. տարեկան հայտարարագրից: 2017թ. հարկային տարվա սկզբում դրամական միջոցը կազմել է 5 700 000 եվրո: Իսկ 2016թ. հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցն ավելի մեծ թիվ է կազմել՝ 6 150 000 եվրո»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՄԻՊ միջնորդությունից հետո կատարվել են Մարտի 1-ի գործով մեղադրյալներից կալանքի տակ պահվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները: Ըստ ՄԻՊ տարեկան զեկույցի` ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Քոչարյանը ՔԿՀ ծառայողների վերաբերմունքից դժգոհություն չի հայտնել: Սակայն ՄԻՊ-ի հետ առանձնազրույցի ընթացքում Քոչարանը բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլեկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը: Եվ, ահա, ՄԻՊ միջամտությունից հետո լուծվել են այդ խնդիրները. տրամադրվել է համակարգիչ, հանվել է կենսաթոշակի վրա դրված կալանքը: Միայն շարունակվում է պահպանվել արգելքը մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրգործով վկայի կարգավիճակ ունի: Ենթադրվում է՝ խոսքն ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մասին է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում հրապարակել էր Մարտի 1-ի գործով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքը: Ըստ այդմ` նա հաստատել էր, որ կառավարության շենքում այդ օրերին Արցախի ՊԲ ներկայացուցիչներ են եղել` ասելով, որ Արցախի ՊԲ սպաների է տեսել: «Հասկացել եմ, որ Երեւան են եկել նաեւ Արցախի բանակային ստորաբաժանումներ: Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել»,- ասել էր Սարգսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից հետաքրքրվեց` արդյոք ինքն ինչ գիտի այս մասին։ «Ես տեղյակ չեմ»,- ասաց Հասրաթյանը։ Հետաքրքրվեցինք` ի վերջո, 2008-ի Մարտի 1-ին Արցախից զորք բերվել է Հայաստան, թե ոչ։ «Տեղյակ չեմ։ Չգիտեմ` ինչ է եղել»,-նշեց նա։ Նշենք, որ երեկ հրաժարական է տվել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին: Ըստ մեզ հասած լուրերի՝ նա հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Ուշագրավ է, որ նա հրաժարական տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների արցախյան այցից հետո»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում եւ որոշ դեպքերում անտեսում են դրանք: Միջգերատեսչական կռիվները մշտապես հայտնի են եղել բոլորին, սակայն այս դեպքն այլ պատմություն է: Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը բավականին ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ իրավիճակին` արձանագրելով, որ իրավապահները մրցավազք են սկսել, թե ով շատ քրեական գործ կհարուցի, շատ աշխատանք ցույց կտա: Եվ, ահա, նման մի մրցավազքն էլ դարձել է արտառոց դեպքի պատճառ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մարզի Արեւիկ համայնքի ղեկավարի գործողությունների հետ կապված քրեական գործ կա հարուցված Շիրակի մարզի քննչական բաժնում, եւ դատախազը քննիչին միջնորդել է, որ հարցաքննի գյուղապետարանի աշխատակիցներից մեկի ամուսնուն: Քննիչը դատախազին ասել է. «Ուշադիր կարդացեք քրեական գործը եւ կհասկանաք, որ դա հնարավոր չէ եւ անհրաժեշտ չէ»: Դատախազ-քննիչ բանավեճը բավականին թեժացել է: Դատախազը շարունակել է պնդել եւ ցուցում տալ, որ, այնուամենայնիվ պետք է հարցաքննել նշված անձնավորությանը: Քննիչն էլ դատախազին հայտնել է. «Ինչպե՞ս հարցաքննեմ, երբ գյուղապետարանի աշխատակցի ամուսինը մահացած է»: Ասել է թե, իրավապահներն այնքան են խառնվել իրար, որ որոշել են հարցաքննել մահացած մարդկանց»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչեւ տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը: Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի եւ բնակչության իրական եկամուտների նվազեցման: Բայց գնաճից կարող է օգտվել կառավարությունը՝ մեծացնելով բյուջետային մուտքերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ այս տարվա բյուջետային մուտքերը կարող են 40 մլրդ դրամով գերազանցել բյուջեով նախատեսվածը, եւ ըստ ամենայնի՝ նման տպավորիչ արդյունքն ապահովվելու է գնաճի հաշվին»:


Ժողովուրդ» օրաթերթը երեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին: Դրա հետեւանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման հա­մար նախատեսված սեղմված բնական գազը: Սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման կետերում վաճառվում է խորանարդ մետրով: Մասնագետների պնդմամբ՝ եթե մեքենան լիցքավորվի խորանարդ մետրով բարձր ջերմաստիճանի դեպքում, այն ավելի մեծ ծավալով կլցվի, սակայն ավելի փոքր զանգվածով: Իսկ, ահա, կիլոգրամով փոխարինելու դեպքում այն, անկախ ծավալից, կհաշվարկվի կշռով: Կառավարությունն էլ վարորդների իրավունքները պաշտպանելու համար Հարկային օրենսգրքով սահմանել է, որ այսուհետ հեղուկ գազը վաճառվելու է կգ-ով, ինչի հետեւանքով վարորդներին 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ է վաճառվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն ծանր է տարել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝  Նյու Յորքում հնչեցրած հայտարարությունը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձեւով։ Ըստ Բաքվի, այս հայտարարությունը նպատակ ունի կոծկել հայկական բանակում տիրող վատ վիճակը եւ ԱՄՆ հայ համայնքից բանակի համար «հավելյալ» գումարներ կորզել։ Փոխարենը Տոնոյանի հայտարարությունը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանը՝ ասելով․ «Եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես կազատեի նրան պաշտոնից։ Ինչ է նա ասել, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարն այլ բան մտածի, նա պետք է պաշտպանության նախարար չաշխատի, սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա»։


«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն լրահոսին հետեւող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նախընտրական արշավի մեկնարկն արդեն տրված է։ Ընդ որում՝ որքան էլ անուններ շրջանառվում են, սակայն դեռ հայտնի չեն վերջնական որոշում կայացրած թեկնածուների անունները: Այդուամենայնիվ, աժիոտաժն արդեն սկսված է, ու այնպիսի տպավորություն է, որ առանձին թեկնածուներ պայքարում են ոչ այնքան արցախցիների քվեները ստանալու, որքան՝ Երեւանի համակրանքը շահելու նպատակով։ Ընտրական այս ֆալստարտն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Մի կողմից՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ վերստին չի հավակնելու իր պաշտոնին, ինչը «ժառանգորդի» համար պայքարն ուժեղացրել է հենց ԼՂՀ քաղաքական էլիտայի տարբեր սեգմենտների միջեւ, մյուս կողմից՝ ոմանց մոտ առաջացել է համակարգը փոխելու իրական մտադրություն կամ գայթակղություն։ Արցախում տիրող «տաք» ներքաղաքական իրավիճակն արդյունք է նաեւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության։ Հայաստանում կամ Արցախում ոմանց մոտ առաջացավ հեղափոխությունը Ստեփանակերտ «արտահանելու» ցանկություն։ Բարեբախտաբար, Նիկոլ Փաշինյանի թիմը կանխեց այդ տրամադրությունները՝ թերեւս գիտակցելով, որ առաջնագիծը հեղափոխական ցնցումների ենթարկելու շռայլությունը նման է արկածախնդրության։


Իհարկե, Հայաստանի իշխանությունն իր այս ռացիոնալ քաղաքականության հարցում այնքան էլ հետեւողական չեղավ, ինչի դրսեւորումներից մեկը խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկու հայկական պետությունների էլիտաների միջեւ առաջացած հակադրությունն էր, որն, ի դեպ, կարեւոր ազդակ է Արցախում ընտրական ֆալստարտի համար։ Արցախում ներքաղաքական ակտիվությունն ինքնին բացասական երեւույթ չէր լինի, եթե ոմանք չփորձեին դրա վրա «տաքացնել» իրենց ձեռքերը։ Ասենք՝ միանգամայն ոչ համարժեք է «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնությունը՝ ստորագրահավաքի միջոցով Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ շնորհելու օրակարգով։ Արցախի Հանրապետության դեինստիտուցիոնալիզացիայի նման փորձը ստվերելու է առաջիկա ընտրությունների քաղաքական նշանակությունը ու կասկածի տակ է դնելու ԼՂՀ ապագա իշխանության լեգիտիմությունը։ Սակայն ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ Արցախի «մարզացման» նախաձեռնությունը մեծապես վնասում է բանակցային գործընթացում հայկական կողմի մարտավարությանը։ 


Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան նոր քաղաքականությունը միտված է Արցախի սուբյեկտության մեծացմանը ու նրան բանակցային գործընթացի լիարժեք սուբյեկտ դարձնելուն։ Եթե այդ համատեքստում որոշ ուժեր հանդես են գալիս Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ, ապա ակամայից հզոր փաստարկ են տալիս Բաքվին՝ վերջինիս համար ալիբի ստեղծելով Փաշինյանի օրակարգը մերժելու համար։ Մեր քաղաքական ուժերը պետք է կարողանան կոնսենսուս ձեւավորել Արցախի հարցում ու Հայկական երկրորդ հանրապետությունը չդարձնեն իրենց ինքնահաստատման կամ հեղափոխական «էքսպերիմենտների» հարթակ»:

Այսօր էլ արդիական է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպելու անհրաժեշտությունը. Արցախի ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը
16.04.2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel