25.04.2024
Հայացք Երևանից. Թուրքական ուղղաթիռների հետ կապված միջաջեպը ապացուցել է հայ-ռուսական ՀՕՊ համակարգի կենսունակությունը
prev Նախորդ նորություն

Կարծիքներ. ՆԱՏՕ-ն չի արժևորում Հայաստանի հետ հարաբերությունները

Վերջին ժամանակներս ՀՀ-ի ու ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսությունը կորցրել է իր դինամիկան: Այս տարի չեն անցկացվել ՀՀ-ի ու ՆԱՏՕ-ի միջև բարձր մակարդակի հանդիպումներ: Երևանը նաև չի մասնակցել Հյուսիսատլանտյան խորհդի շրջանակներում հանդիպմանը: Այդ մասին Երևանում «ՆԱՏՕ-Հայաստան. նոր նպատակներ ու հեռանկարներ» թեմայով համաժողովին հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմանը:

Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության ուրվագծերը նշմարվել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ Դաշինքն իր ակտիվ գործողություններով սկսեց լրացնել տարածաշրջանում առաջացած քաղաքական վակումը: Այդ ժամանակ ՆԱՏՕ-ն սկսեց սերտ կապեր հաստատել Անդրկովկասի երկրների հետ՝ դրան զուգահեռ կլանելով Արևելյան Եվրոպայի երկրները: Անդրկովկասի երկրների հետ Դաշինքը համագործակցում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով, որի շրջանակները որոշում են գործընկեր պետությունները:

Էլգերսմանը նաև ընդգծել է որ ՀՀ-ի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակվում է և այդ ուղղությամբ "կարմիր գծեր չկան": «Դա բաց համագործակցություն է, գործընկերություն, որտեղ չկան կարմիր գծեր: ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում լիովին համադրելի է Երևանի և ՆԱՏՕ-ի համագործակցությանը: Դա գործընկերություն է, որի ղեկին դուք եք նստած և դուք եք որոշում համագործակցության բովանդակությունը»,-նշել է Դաշինքի ներկայացուցիչը:

Այս պահի դրությամբ ՆԱՏՕ-ի համագործակցությունը տարածաշրջանի պետությունների հետ իրականացվում է տարբեր օրակարգերի շրջանակներում: Եթե Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցությունը չի նախատեսում Դաշինքին անդամակցության նպատակ, քանի որ Երևանն արդեն հանդիսանում է մեկ այլ ռազմա-քաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամ:

«Մեր համագործակցությունը միտված է հայկական բանակում բարեփոխումների իրականացմանը: Մենք նաև մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին և մեր բանակում ներդնում ենք անվտանգության և պաշտպանական քաղաքականության բարձր չափանիշներ: Դա ԶՈւ-րում մարդու իրավունքների պաշտպանությունն է, անձնակազմի ղեկավարության գործիքակազմի բարելավում, կոռուպցիայի դեմ պայքար, իրավական դաշտի կատարելագործում և այլն»,-նշել է համաժողովին ներկա ՊՆ ներկայացուցիչ Արա Մեսրոպյանը:

Նրա խոսքով, Հայաստանն ապագայում ՆԱՏՕ-ից ակնկալում է հասցեական և տարբերակաված քաղաքականություն Անդրկովկասի երկրների նկատմամբ, որոնք զարգացման տարբեր ուղենիշներ են որդեգրել:

«Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դել և խոսել ընդհանուր արտահայտություններով սառեցված հակամարտությունների մասին ճիշտ չէ: Մենք ակնկալում ենք, որ ապագայում այդ դիրքորոշումը կփոխվի: Դա տեղի չի ունեցել Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում, կարծում ենք, որ տեղի կունենա Վարշավայի գագաթաժողովին»,-նշել է Մեսրոպյանը:

Իր հերթին, համաժողովին մանսակցող հասարական և պետական հատվածի ներկայացուցիչները բողոքել են, որ ՆԱՏՕ-ն մի կողմից չի արժևորում Երևանի հետ հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ կաղում է հասարակության իրազակման մակարդակը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև Անհատատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին:

«Վերջին ժամանակներս այն տպավորություն է ստեղծվում, որ ՆԱՏՕ-ն չի արժևորում ՀՀ-ի հետ հարաբերությունները և շահագրգռված չէ դրանց զարգացմամբ: ՆԱՏՕ-ի կողմից հարաբերությունների արժևորում չի նկատվում: Որպես օրինակ կարելի է բերել վերջերս թուրքական ուղղաթիռների կողմից ՀՀ-ի օդային սահմանը խախտելը: Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն մենք չենք տեսել Դաշինքի արձագանքն այդ միջադեպի հետ կապված»,-նշել է ընդդիմադիր "Ժառանգություն" խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
ՊՆ. Ադրբեջանը կրկին գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը
Հաջորդ նորություն next