28.03.2024
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մարտի 1-ի զոհերից մեկի մայրը բողոքի ցույց է անում. կողքին շիշ ու լուցկի է դրված

Լոռու մարզպետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա է իրականացրել մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը: Կինը տղայի լուսանկարը ձեռքին նստած է եղել հայքի հրապարակի աստիճանների ու պահանջել հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, հայտնում է ՀԺ-ն:


 


Լրագրողների հետ շփվել տիկին Ջեմման հրաժարվել է, նշելով, որ հիասթափված է ոչ միայն նախկին ու ներկա իշխանութուններից, այլ նաեւ հոգնել է լրագրողներին նույն բանն ասելուց:


Կնոջ կողքին դրված է եղել պլաստմասսե շիշ, ձեռքին՝ լուցկի: Տեղում ծառայության են եղել ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները: Բաժնի պետ վազգեն Թորոսյանը կնոջ հետ բանակցել է, լսել խնդիրն ու հորդորել ավելորդ քայլերի չդիմել:


 


Տիկինը պահանջել է հանդիպում մարզի ղեկավարի հետ, ում միջոցով ինքը կարող է կապ հաստատել ՀՀ վարչապետի հետ:


Շուրջ 1 ժամ անց մարզպետն իջել է կնոջ մոտ ու միասին բարձրացել են իր աշխատասենյակ:


Գործնականում զրո․ Փաշինյանը դժգոհ է «թավշյա հեղափոխությանը» ԱՄՆ-ի արձագանքից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար