Ռոհանին արձագանքել է Թրամփի` Գոլանի բարձունքների վերաբերյալ որոշմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու մասին որոշումը հակասում է միջազգային իրավունքին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:


«Ոչ ոք մտածել անգամ չէր կարող, որ Ամերիկայում իշխանության գլուխ կգա մի պարոն, որը, ի հեճուկս միջազգային դրույթների, միակողմանի կարգով զավթիչին կփոխանցի այլ երկրին պատկանող տարածքը»,- ասվում է նրա պաշտոնական կայքում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...