28.03.2024
ՀՀ-ում ներդրվում է նվազագույն կենսաթոշակի ինստիտուտ. որքա՞ն կլինի դրա չափը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութի ներկրման երկու դեպք։

Մեկ օրում ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութի ներկրման երկու դեպք։


Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայությունը, անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում ծառայություն իրականացնելիս, պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների և անձանց ստուգման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները կասեցրել են Հայաստանի տարածք թմրանյութի ապօրինի ներկրման երկու դեպք։


Առաջին դեպքում ծառայողական շունը հայտնաբերել է արգելված նյութերը տրանսպորտային միջոցի սրահում, իսկ երկրորդ դեպքում տաբատի` հատուկ կարված գրպանում։


Երկու դեպքում էլ թմրանյութերը փորձել են անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, նրանց խոսքից հետեւում է, որ նրանք գալիս էին Հայաստան հանգստյան օրերն անցկացնելու՝ կապված Իրանի Նոր տարվա (Նովրուզի) հետ։


Առգրավված նյութերն ուղարկվել են փորձաքննության։ Ներկայում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները համալիր միջոցառումներ են իրականացնում միջադեպերի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը օպերատիվ հավաքին դասախոսությամբ է հանդես եկել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար