Պակիստանը շարունակում է աջակցել Բաքվին Ղարաբաղի հարցում. Պակիստանի նախագահ

Իսլամաբադը շարունակում է աջակցել Բաքվի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին:


«Պակիստանն ուրախ է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում և շարունակելու է աջակցել: Պակիստանը չի ճանաչում Հայաստանը` որպես պետություն, և հույս ունի, որ հակամարտությունը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»,- ասել է նա:


 

Տպել

Загрузка...