29.03.2024
Թրամփի` Գոլանի բարձունքների մասին հայտարարությունը վրդովվեցրել է Թուրքիային
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Գոլանի բարձունքները` միջազգային իրավունքի նոր նախադեպ. կօգտվի ՀՀ-ն այդ հնարավորությունի՞ց

ԱՄՆ կողմից Գոլանի Բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ է դառնալու միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության համար։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ Իսրայելը զբաղեցրել էր Սիրիային պատկանող այս բարձունքները (1800ք/կմ) և անեքսացիայի ենթարկել 1981թ․։

«Այս նախադեպը, վստահ եմ, օգտագործվելու է նաև Թուրքիայի (Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում) և այլ պետությունների կողմից։ Թե որքանով այս միջազգային իրավական/քաղաքական նախադեպը կկարողանանք օգտագործել մեր շահերի սպասարկման համար, բացառապես մեր ունակություններից, կարողություններից և պրոֆեսիոլիզմից է կախված»,- վստահ է Սարգսյանը։


Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է ճանաչել Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը.

«52 տարի անց եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը, ինչը ծայրահեղ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- գրել է նա Twitter-ում:


 


 


 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար