Մոսկվայում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի

183

Մոսկվայում՝ բակարաններից մեկում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու մարմին: Նա տառապում էր տառապում էր մանկական ուղեղային կաթվածով եւ ոչ մի տեղ չէր սովորում։ Նրա դին հայտնաբերվել է մայրաքաղաքի Հարավային Մեդվեդկովո շրջանում: 


Ինչպես հայտնում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությանը, այս մասին տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը: Դին հայտնաբերվել է մարտի 19-ի առավոտյան Մոլոդցովի փողոցի 15 տան 2-րդ մասնաշենքի բնակարանում՝ առանց բառնի մահվան արտաքին նշանների։ «Երեխայի գործազուրկ մայրն ասել է, որ տղան տառապում էր բնածին մանկական ուղեղային կաթվածով։ Նա ոչ մի տեղ չէր սովորում, հաշվառված չի եղել Ռուսաստանի հոգենյարդաբանական դիսպանսերում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։ 


Մահացածին տարել են դիահերձարան։ Քննիչները շարունակում են պարզել երեխայի մահվան հանգամանքները։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...