Նոր զինատեսակներ եւ ռազմաարդյունաբերության զարգացում․ Փաշինյանը՝ Բաքվի հետ բալանսի մասին

152

Ադրբեջանի հետ ռազմական բալանսի պահպանման համար Հայաստանը ձեռք է բերում նոր զինատեսակներ եւ զարագացնում է ռազմաարդյունաբերությունը։ Այս մասին Երեւանում մարտի 19-ին տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա այս հարցին անդրադարձավ Ադրբեջանում վերջին օրերին տեղի ունեցած մասշտաբային զորավարժությունների համատեքստում։ Ադրեբջանի զինված ուժերը մարտի 11-15-ն անցկացրեցին մասշտաբային զորավարժություն, որին մասնակցում էր մինչև 10 000 զինծառայող, 5000 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 20 միավոր բանակային և մարտական ավիացիա: Այդ զորավարժություններին Ադրբեջանի ՊՆ-ն գործարկեց Բելառուսից վերջերս ձեռք բերած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:


Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի հետ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար ոչ միայն զարկ է տալիս ռազմաարդյունաբերության զարգացմանը։ «Դրված է նոր զինատեսակների ձեռքբերման հարցը։ Մենք այդ ուղղությամբ էլ ենք աշխատում, որի սկիզբն է դրվել անցյալ տարվա մայիսի 2018 թվականին։ Մենք նաեւ փոփոխություններ ենք կատարում ռազմական արդյունաբերության ոլորտում։ Վստահ եմ, որ այդ ոլորտում մենք կունենանք էական ձեռքբերումներ», - ասաց նա։


Վարչապետը նաեւ հույս հայտնեց, որ ռազմաարդյունաբերության ոլորտում սերիական արտադրություն է սկսվելու, եւ այդ ոլորտում ծրագրերն իրականացման տարբեր փուլերում են։ «Հայաստանը պետք է դառնա իսկապես տեխնոլոգիապես զարգացած պետություն։ Մենք այդ ուղղությամբ ենք գնում։ Մենք պետք է կենտրոնանք ոչ թե տանկերի, այլ այն խնդրիների վրա, որոնք հնարավոր է լուծել՝ ունենալով այդ տանկերը։ Նոր տեխնոլոգիաներն այդ հնարավորությունը տալիս են», - ասում է նա։


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...