28.03.2024
Ե՞րբ կվերանա ՌԴ օդակայաններում հայկական ավիաընկերությունների համար տարբերակված մոտեցումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կառավարությունը քննարկում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլարի ծավալով. Փաշինյան

ՀՀ կառավարությունն այս պահին քննարկում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 միլիարդ դոլարի ծավալով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, ադ ծրագերից 42 –ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, իսկ մյուսները քննարկվում են: 


Փաշինյանը նաև հայտնեց, որ սույն թվականի փետրվարին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով, ինչը Փաշինյանը կապում է իր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի հետ.


«Այդ ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30 տոկոսվ: Մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է», - ասաց նա:


Փաշինյանը կանխատեսեց, որ առաջիկայում աճ կարձանագրվի շինարարության ոլորտում, ինչն իր հերթին կբերի նոր աշխատատեղերի ստեղծման.


«Սա շատ կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի բացմանը», - հավելեց ՀՀ վարչապետը:

ՀՀ տարածքով նոր խողովակաշար չի կառուցվել, բայց գազի տարանցումը քննարկվում է․ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար