Թրամփն իր աշխատավարձի քառորդ մասը նվիրաբերել է ներքին անվտանգության նախարարությանը

129

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 100 հազար դոլար նվիրաբերել է երկրի ներքին անվտանգության նախարարությանը, այս մասին նա հայտնել է իր Twitter-յան էջում՝ գրառմանը կցելով նշված գումարի չեկը, որը նա դուրս է գրել գերատեսչությանը:


«Չնայած մամուլը չի սիրում այդ մասին գրել, ես դրա կարիքը չունեմ էլ, ես ամեն տարի նախագահական 400 հազար դոլար աշխատավարձը զոհաբերում եմ տարբեր գերատեսչությունների»,- գրել է Թրամփը:


Թրամփի անձնական ունեցվածքը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա իր ընկերությունների կառավարումը փոխանցել է:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...