Լեհաստանն ակնկալում է, որ երկրում կավելանա ամերիկյան զորքերի համակազմը

132

Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Բլաժեյ Սպիխալսկին RMF FM-ի եթերում ասել է, որ երկրի տարածքում ամերիկյան «Ֆորտ Թրամփ» ռազմաբազայի ստեղծումը ենթադրում է ամերիկյան զորքերի մշտական համակազմի մեծացում:


Նա նաև ընդգծել է, որ ռազմաբազայի ստեղծումը պետք է ավելացնի Լեհաստանում ամերիկյան զենքի քանակը:


«Մենք նախապես ասում ենք, որ խոսքը Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական առկայության մասին է»,- ասել է մամուլի քարտուղարը:

Տպել

Загрузка...