Շահագործման են հանձնվել «Հարավային Փարս»-ի չորս նոր բլոկերը

Իրանի Բուշեհր նահանագում երեկ շահագործման են հանձնվել «Հարավային Փարս» գազի հանքավայրի չորս նոր բլոկերը:


Նոր բլոկերում արդյունահանվելու է շուրջ 2 մլրդ. խորանարդ գազ, որի վերամշակման արդյունքում կարտահանվի օրական 113 միլիոն խորանարդ մետր հարստացված գազ, 100 միլիոն խորանարդ մետր մեթան գազ, 150 հազար բարել գազախտուցք եւ 800 տոննա ծծումբ: Տարեկան նախատեսվում է արդյունահանել նաեւ 2 մլն. 100 հազար տոննա հեղուկ գազ եւ 2 մլն. տոննա էթան, որպես պետրոքիմիական արդյունաբերության հիմնական հումք:


Բլոկերն ամբողջությամբ նախագծվել եւ կառուցվել են իրանցի մասնագետների միջոցով: Նախագծի իրագործման համար ավելի քան 11 մլրդ. դոլար է ներդրվել:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...