29.03.2024
Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվել է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին տնտեսական առաջընթացի հիմք է ստեղծում. Էնֆիաջյան

Ինչպե՞ս կարելի է գնահատել Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը, ինչպիսի՞ն է Հայաստանի ապագան Եվրասիական տնտեսական միությունում և արդյոք ճիշտ որոշում էր հումանիտար առաքելություն ուղարկել Սիրիա: Այս և այլ հարցերի շուրջ VERELQ-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ:

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի քաղաքական և տնտեսական առկա իրավիճակը:

-Հայտնի քաղաքական զարգացումներից հետո կառավարությունը ներկայացրեց իր ծրագիրը, որին մեր առաջարկներն ու մտահոգությունները ներկայացրեցինք, բայց թե որքան արդյունավետ կլինի այն, ցույց կտա ժամանակը, որը կդրսևորվի ժողովրդի գոհունակության ցուցանիշով։

-Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի և իր թիմի աշխատանքը։

-Քաղաքական գործիչները կարող են տարբեր գնահատականներ տալ, բայց ամենաօբյեկտիվ գնահատականը պատկանում է ժողովրդին: Ժողովրդի կարծիքն է դոմինանտ ու կարևոր:

Կառավարության ծրագիրը ընդունվել է բոլորովին վերջերս և պետք է ժամանակ, որպեսզի հասկանանք, թե ինչպես է այն իրագործվում:

-Ինչպե՞ս է ԲՀԿ-ն տեսնում երկրի քաղաքական համակարգի պագան։

-Մենք լավ կազմակերպված քաղաքական թիմ ենք և Հայաստանի ապագան բոլորիս ընդհանուր մտահոգությունն է:

-Իսկ Հայաստանի ապագան ԵԱՏՄ-ում և Հայաստանի դերը կազմակերպությունում։

-Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ-ին տալիս է հնարավորություն՝ տնտեսության առաջընթացի, արտահանման զարգացման ու նոր ներդրումներ ներգրավելու հիմնական գործոնների բազա, իսկ թե ինչպես ենք օգտվում այդ հնարավորությունից, դա այլ հարց է:

-Ինչպիսին պետք է լինի ՌԴ քաղաքականությունը տարածաշրջանում, որպեսզի բխի Երևանի շահերից։

-Մեր երկու բարեկամ պետությունները բազմաշերտ հարաբերություններ ունեն ձևավորած` աշխարհագրական, ժողովրդագրական, տնտեսական, մշակութային, տեղեկատվական, գիտատեխնիկական, կրթական ոլորտներում, որոնք միջազգային թատերաբեմում մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու առումով, արդյունավետ քաղաքականություն վարելու կարևոր գործոն են հանդիսանում: Իսկ այժմ այս գործընթացը պետք է ավելի խորացնել պետական մակարդակի տարբեր ոլորտներում՝ մեր խորհրդարանական կազմի համատեղ աշխատանքների ու համագործակցությունների ձևաչափով, ի շահ երկու երկրների ժողովրդի:

-Ի՞նչ կարծիք ունեք Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության մասին։

-Հումանիզմը համարելով որպես համամարդկային արժեք և բարձր գնահատելով մարդասիրական գործունեությունը, պետք է փաստել, որ մեծ կարևորություն ու դերակատարություն ունի Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը: Մտահոգ լինելով մերձավորարևելյան այս երկրում սիրիահայ համայնքի ճկատագրով և հիմք ընդունելով վերոնշյալ հայեցակարգային-գաղափարական հենքը, միևնույն ժամանակ պետք է նշել, որ պատահական չէ նաև այն, որ Սիրիա մեկնած հայ մասնագետների ու բժիշկների խումբը գտնվում է Հալեպում, որտեղ հայաշատ թաղամասերն են, մենք պետք է միշտ քայլեր ձեռնարկենք Հայաստանից դուրս ապրող հայ համայնքների պաշտպանությանն ի նպաստ:

-Պարոն Էնֆիաջյան, արցախյան հակամարտությունից դուրս գալու ելք կա՞ և ո՞րն է այն։

- Արցախի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցային սեղանի շուրջ և որ ամենակարևորն է` Արցախի հարցը չի կարող որոշվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության:


 

Ադրբեջանի ԶՈւ-ն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար