Դանդաղ գործող ռումբ․ ԿԲ խորհուրդ է տալիս Արփինե Հովհաննիսյանին չհատել կոռեկտության սահմանը

351

ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, փաստաբան Արփինե Հովհաննիսյանի՝ Հայաստանում առանց դատարանի վճռի անձանց ապօրինի գյուքի բռնագանձման վերաբերյալ կառավարության նախաձեռնության մասին հայտարարությանը։


«Հարգելի Արփինե Հովհաննիսյան ցանկանում եմ Ձեզ, որպես իրավաբանի և նախկինում բարձրաստիճան պաշտոնյայի հիշեցնել, որ վստահաբար գիտեք՝ ՀՀ Կենտրանական բանկը անկախ կառույց է, ինչում համոզվել եք Ձեր աշխատանքային գործունեության տարիներին: Ուստի հորդորում եմ Ձեր դիտարկումներում և ձևակերպումներում պահպանել կոռեկտությունը և հուզական, ամբոխահաճո արտահայտությունների փոխարեն քննարկումը տեղափոխել բացառապես մասնագիտական դաշտ:


ՀՀ ԿԲ կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը Ձեր բարձրացրած խնդրի համապարփակ և մասնագիտական դիրքորոշումն է, որին եթե ունեք արձագանք, կրկին անգամ կոչ եմ անում պատասխանել կամ մեկնաբանել միայն պրոֆեսիոնալ մակարդակում, առանց հուզական վերնագրեր և արտահայտչամիջոցներ օգտագործելու: Մաղթում եմ Ձեզ գարնանային բարձր տրամադրություն, հաջողություններ գործնական ծրագրերում: Եվ եկեք «շեֆերի ամբիցիաների բավարարման» մասին պատմական էքսկուրս չանենք։ Մի հատեք կոռեկտության սահմանը», - ասված է ԿԲ-ի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանի Facebook-յան գրառման մեջ:


Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում գրել էր, որ 2019 թվականին մարտի մեկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։


«Մինչդեռ այն հայեցակարգը, որը դրված է այս աշխատանքային խմբի ստեղծման հիմքում, դանդաղ գործող ռումբ է ոչ միայն մեր պետականության համար, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար», - ասված էր նրա գրառման մեջ։



 

Տպել

Загрузка...